«Յարխուշտա» խաղանք կամ հանրաքվե պարեցնենք, տնտեսությունն էլ՝ իրեն-իրեն... կաճի

Այսօր, արդեն աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր ըմբիշների, ծանրորդների և այլ մարզիկների դրամական խրախուսման հարցի վրա (ի դեպ, խրախուսելի մոտեցում է, ինչ կառավարություն էլ լինի) վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլի «երազանքների գիրկն» ընկավ: Դե, կհիշեն շատերը. այն, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թիվը պիտի ոչ այն է Եվրոպայի, ոչ այն է՝ աշխարհի չեմպիոն դառնար կամ գոնե՝ եզրափակիչ հասներ: Չլինի, չլինի, գոնե՝ բրոնզե մեդալներին հասնի:

Առհասարակ հայրենի հեռուստաեթերային լրատվամիջոցներին, հատկապես՝ կառավարության քարոզչամեքենայի ներկայացուցիչներ Հ1-ին ու «Ազատությանը» պետք է հորդորել, որ հնարավորինս հաճախ ցուցադրեն վավերագրական, ճանաչողական ֆիլմեր: Հիմնականում այն հաշվարկով, որ վարչապետն այդ ֆիլմերը դիտելու է: Կարող են անգամ անվանական նախազդ (անոնս) հաղորդել:

Այ, այն օրը Նիկոլ Փաշինյանը մի նման ֆիլմից իմացել էր, որ 1970-ականներին, մեր «Արարատ» լեգենդար թիմի հաղթանակներից հետո, ինչպես նկատել է Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանը, հանրապետության ձեռնարկությունների արտադրողականությունն աճում էր: Հասկանալի է, իհարկե, մարդիկ հաղթանակից ոգևորված, բարձր տրամադրությամբ ու հավեսով էին աշխատում, ավելի շատ արտադրանք էին տալիս այդ ուրախության ալիքի վրա:

Նիկոլ Փաշինյանի ընկալումն էլ է հասկանալի՝ մարզական հաղթանակներն ու հաջողությունները կոգևորեն ժողովրդին...

Հա, բայց մեր ժամանակներում, որպեսզի ինչ-որ բանի արտադրողականությունը բարձրանա, արտադրություններ են պետք: Հեռավոր 1970-ականներին Հայկական ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում զարգացած արդյունաբերության ու գիտության, քիմիական նաև՝ ռադիո-էլեկտրատեխնիկական արդյունաբերության երկիր էր: Բայց դա այլ «կինո» է ու անցյալ:

Հիմա, կներեք, առավելապես՝ զբոսաշրջություն է և հանքարդյունահանում, մի քիչ էլ՝ գյուղատնտեսություն, գումարած՝ ծրագրավորում: Իսկ եթե տնտեսության կառուցվածքը մի քիչ էլ «բացես», կպարզվի անցած տարվա 7 տոկոսանոց աճի մեջ աններելիորեն բարձր է ավտոխլամի ներկրման ու ղումարբազական «ծառայությունների» տեսակարար կշիռը:

Վարչապետ Փաշինյանի խոսքից հասկացվեց նաև, որ ռազմավարություն է մշակված... մինչև 2050 թիվը 25 օլիմպիական ոսկի, շախմատի աշխարհի չեմպիոնի թագ շահելու և, դե ֆուտբոլն էլ ասվեց: Չէ, հանուն ճշմարտության, նկատեմ, գոնե տեսական ընկալումն այն բանի, որ տնտեսությունը պիտի դինամիկ աճի, որպեսզի մարզական նվաճումներ լինեն, կա: Համենայն դեպս, նման մի նախադասություն էլ կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը:

Տնտեսության, ուրեմն, դիմանիկ աճ, ասում եք: Եվ ինչպե՞ս է այն դինամիկ աճելու: «Տնտեսական հեղափոխության» «իրքայլական» ընկալումո՞վ: Հետհեղափոխական շրջանում քանի՞ հարյուր կամ միլիարդ դոլարի արտաքին ներդրումային հոսք է եղել: Եղե՞լ է, թե՞ երկրի տնտեսությունը նարդրումային քաղց է ապրում: Քանի՞ ՆՈՐ աշխատատեղ է բացվել և ո՞ր ոլորտներում: Քանի՞ ՆՈՐ արտադրություն է հիմնվել:

Արտագաղթը դադարե՞լ է, և հայության զանգվածային ներգա՞ղթ է սկսվել:

Ի դեպ, 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերից Հայաստանի հավաքականը ձեռնունայն վերադարձավ՝ առանց ոսկե մեդալի: Բայց այդ տարիներին Հայաստանի տնտեսությունը դինամիկից էլ մի բան ավելի էր աճում: Հետո, իհարկե, այդ մեդալային բացը լրացվեց:

Հա, ու ո՞նց է տնտեսությունը դինամիկ աճելու մի երկրում, որտեղ տնտեսության գլխավոր պատասխանատուն օրումեջ կա՛մ «շոու է անում», կա՛մ «շոուի մեջ է ընկնում»:

«Յարխուշտա» խաղա՞նք, թե՞ անտեղի «հանրաքվե» պարացնենք: Այ, դրանից տնտեսությունը կատաստրոֆիկ աճելու է: Հաստա՛տ: Որ մի հատ էլ բանկային գաղտնիքը հեչ արվի, է՛լ ավելի է աճելու: Մի այլ կարգի:

Արդեն այնքան է աճել, որ Երևանի խեղճ ավագանին չի կողմնորոշվում՝ առաջ մետրոյի 5 նոր կայարան շահագործման հանձնելու ծրագի՞րը հաստատի, թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը՝ 500 նորագույն ավտոբուսներով հանդերձ, թե՞ վերելակներն ընդարձակի: Այնքան է աճել, որ աղբահեռացումը ոչ թե անցյալ դարի 70-ականների ԶԻԼ-երով է իրականացվում, այլ...

Դուք օրումեջ միտինգ արեք, պրեմիաներ տվեք, տնտեսությունն ավելի արագ ու ավելի դինամիկ կաճի: Օլիմպիական մեդալներն էլ երկնքից կարկուտի նման կթափվեն: Մինչև 2050 թիվն ընդամենը մի 30 տարի է մնացել:

Արմեն Հակոբյան

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Պաշտոնը մարդուն չի դարձնում պետական գործիչ, այն ցույց է տալիս՝ ով է կանգնած այդ պաշտոնի «ներսում» Փաշինյանի մոտ վախերը հասել են ծայրահողության. «Իրավունք» Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» «Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում. «Իրավունք» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքումն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am