Քենիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կարանջա Կիբիչոն հայտնել է,որ Քենիայի իշխանությունները նախատեսել են փակել երկրի տարածքում փախստականների բոլոր ճամբարները,որոնք ըստ իշխանությունների բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության եւ անվտանգության վրա: Երկրի ԱԳՆ-ում նշել են, որ փակման որոշումը գլխավորապես կապված է Սոմալիից ապաստան խնդրողների հոսքի հետ, հայտնում է Deutsche Welle-ն:
Վերացվող ճամբարների թվում է, մասնավորապես, Դաադաբը Քենիայի արեւելյան հատվածում, որում 328 հազար մարդ է ապրում, հիմնականում Սոմալիից եկածներ, եւ Կակումեն` Հարավային Սուդանից 190 հազար փախստականներով:
Երկրի կառավարությունը նաեւ լուծարել է փախստականների հարցերի, մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցության վարչությունը:
Քենիան վերջին 25 տարվա ընթացքում փախստականներ է ընդունել հարեւան մի շարք երկրներից, որոնք բախվել էին ձգձգվող քաղաքացիական պատերազմների:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը