Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են

 Կառավարության պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ է հատկացվել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախատեսվող գումարից 2 մլրդ 553 մլն դրամը կհատկացվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով, 234 մլն դրամը կհատկացվի ՀՀ ոստիկանությանը՝ ընտրողների ծանուցման գործընթացն ապահովելու համար։ Իսկ գումարի հիմնական մասը` 80-85 տոկոսը, նախատեսվում է, որ կօգտագործվի աշխատավարձերի, տեղամասերում զբաղվածներին վարձատրելու համար։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով շահարկումներն անտեղի են, քանի որ ծախսվող գումարները վերադարձվելու են. «Ծախսվող գումարն էլ է ներհոսելու տնտեսություն, որովհետև այդ գումարով, ի վերջո, տնտեսական գործարքներ են տեղի ունենալու: Եվ երկրորդը՝ ժողովրդի կամարտահայտությունը, ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որ անցած տարի տեղի ունեցան Հայաստանում, նույնպես որոշակի գումար արժեցան, և բոլոր ընտրությունները, որոնք տեղի են ունենում որոշակի գումար են արժենում: Եվ ընդհանրապես, ժողովրդավարությունը և ոչ միայն ժողովրդավարությունը, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր: Այնպես որ, այստեղ քննարկումները և շահարկումները տեղին չեն: Ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով: Եվ ես կարծում եմ, որ այս և այս կարգի որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այդ գործընթացին»:
Այնուհետև վարչապետը պնդել է, որ այդ հանրաքվեից հետո ավելի շատ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե: Որպես ասվածի վկայություն նա հիշատակել է 2018 թվականի նախընտրական գործընթացները և իր խոստումները, թե առաջիկա 5 տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների համար, մասնավորապես՝ զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար: <<Եվ այդ 2,5 միլիարդից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով։ Հիմա հարց՝ արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները և մասշտաբները, որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք: Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, միայն այս տարի, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում է վերականգնվել: Իսկ Հատուկ քննչական ծառայությունը գոյություն ունի արդեն 11 տարի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Թե իրականում որքան գումար է կազմում այդ 7 անգամ շատ գումարը, Փաշինյանն իհարկե չի ասել: Բայց որպեսզի հասարակությունը համոզվի, որ ՀՔԾ-ի վերադարձրած գումարները համեմատելի են հանրաքվեի վրա ծախսվող գումարների հետ, պարտավոր է անհապաղ թվեր հրապարակել: Այլապես անհասկանալի է դառնում, թե Փաշինյանը ինչ իրավունքով է ՀՀ հարկատուների հաշվին մոտ 3,5 մլրդ գումար ծախսում` ընդամենը ՍԴ 7 դատավորի պաշտոնանկ անելու համար: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում, որտեղ կա նման նախադեպ, երբ 7 մարդու գործից հանելու համար պետությունը նման ահռելի գումարներ ծախսի: Եվ սա այն դեպքում, երբ սրանով սահմանադրական փոփոխությունների խնդիրը դեռ վերջնական չի լուծվում, քանի որ Փաշինյանը զուգահեռ ստեղծել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը պատրաստվում է մշակել Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության նախագիծ: Այսինքն` ապրիլի 5-ի հանրաքվեն ընդամենը լուծում է տեխնիկական հարց` աշխատանքից ազատում է Հրայր Թովմասյանին և ՍԴ 6 դատավորների, բուն փոփոխությունների հարաքվեն ավելի ուշ է լինելու: Թեպետ եթե ՍԴ դատավորները լինեն յուրայիններ, Փաշինյանը կհրաժարվի սահմանադրական փոփոխություններից ընդհանրապես: Պարզապես նա այդ մասին հիմա լռում է, կխոսի ապրիլի 5-ից հետո: Պողոսների հիասթափությունն անխուսափելի է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5039 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am