Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի

hraparak.am

Այսօր կառավարության դիմաց մի տղամարդ մոտեցել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին ու առաջարկել «բալկոնից վայր նետել» նրա զոքանչին։ Ալենի զոքանչը, ինչպես գիտեք, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն է, որը համատեղության կարգով և ճակատագրի բերումով ԱԺ փոխնախագահի զոքանչն է, ում ձեռքը կրակն է ընկել փեսան, նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։

«Հրապարակը», իր ոճին հավատարիմ, պարբերաբար քննադատում է իշխանություններին, որի մաս է կազմում Ալեն Սիմոնյանը։ Ու եթե նախկինում մեր քննադատությունները դուր էին գալիս ներկայիս իշխանություններին, որոնք առաջ ընդդիմություն էին, ապա հիմա հենց մի թթու խոսք ենք գրում, ով գիտի՝ հարձակվում են Ալենի վրա ու նրան մեղադրում «Հրապարակի» գրած «թարախ» հոդվածների մեջ։ Դե, հիմա, խեղճ Ալեն, արի ու էս ամենի տակից դուրս արի։ Արի բացատրի, որ այդ նույն «Հրապարակը» ժամանակին իրենց ակտիվորեն պաշտպանում էր ու էլ ավելի ակտիվ քլնգում Սերժին ու սերժականներին։ Դրա համար էլ այսօր Ալենը, ինչպես երևում է տեսանյութից, հայտնվում է անհարմար իրավիճակում՝ դե, հո չի՞ հաստատելու քաղաքացու անկեղծ մտադրությունը, որ պետք է ցած նետել իր զոքանչին, որն այսօր «պատուհաս» է դարձել իր ու իր թիմի գլխին։

Բայց ես լուծումը գտել եմ՝ փորձելով օգնել մեր փեսա Ալենին։ Առաջարկում եմ Ալեն Սիմոնյանի զոքանչի հարցն էլ, Հրայրի հարցի նման, դնել հանրաքվեի։ Ի՞նչ վատ կլինի, թող հանրությունը որոշի՝ ուզո՞ւմ է, որ Ալենի զոքանչին «բալկոնից վայր նետենք», թե՞ չի ուզում։ Թող մի 3.5 միլիարդ էլ դրա վրա ծախսենք։ Էդ «չուժոյ» Հրայր Թովմասյանի վրա էդքան փող կծախսեք, որ իմանաք՝ պե՞տք է նա մնա ՍԴ նախագահի աթոռին, թե՞ ոչ, Արմինե Օհանյանի «հարցով» չե՞ք ծախսի։ Հատկապես, որ էդքան հարազատական կապեր ունի Արմինեն նոր իշխանությունների հետ՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի գործընկերն է, միասին են երկար տարիներ աշխատել, պայքարել, իրար մեջքի կանգնել, կռիվ են տվել նախկին «բիրտ ու թալանչի» իշխանությունների դեմ։ Այդ նույն Փաշինյանը նաև Արմինեի թոռնիկներից մեկի սիրելի քավորն է, և, ի վերջո, Արմինեն հեղափոխական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանի հալալ-զուլալ զոքանչն է, ես կասեի՝ զոնքաջը։ Հիմա հարց՝ Արմինեն չկա՞ էդքան, որ նրան «բալկոնից վայր նետելու» հարցն էլ մի քանի միլիարդով դնենք հանրաքվեի։ Ի դեպ, որ այս հարցը դրվի հանրաքվեի, ես՝ որպես «Ալենի զոքանչի թերթի» աշխատակից, դեռևս չեմ կարոզ վստահ պնդել՝ «Այո՞» կասեմ իմ խմբագրին «բալկոնից վայր նետելու» հարցին, թե՞ ոչ։ Նախնական կարող եմ ասել՝ «եսի՞մ»։

Ի վերջո, ի՞նչ գիտենք, գուցե իսկապես ճ՞իշտ է նրան բալկոնից ցած նետելը, հատկապես, որ էլ ասող չի լինի ինձ՝ «հերիք է ստատուս գրես ֆեյսբուքում, նյութ գրի դրա փոխարեն» (հենա՝ գրում եմ)։ Կամ գուցե Հրայրից ազատվելու նման սա՞ էլ ռազմավարական նշանակության հարց է, որի համար ոչ մի բանի առջև չի կարելի կանգ առնել։ Գուցե երկիրը հենց դրանից հետո՞ միայն ոտքի կկանգնի, կաշխուժանա, անթիվ-անհամար ներդրումները կհոսեն, մարդիկ ավելի երջանիկ կդառնան։ Թեպետ՝ իմքայլականները հաստատ դրանից ավելի երջանիկ կզգան իրենց։ Ի վերջո, թող ժողովուրդը որոշի՝ Հայաստանը պե՞տք է ունենա ազատ մամուլ, ինչիպսին ժամանակին, երբ ընդդիմադիր էր, ղեկավարել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, թե՞ մեզ պետք է «Հայլուրի» Հայաստան։ ընդ որում, TV5-ի «Հայլուրի» մասին չէ խոսքը, այլ Սերժի ու Ռոբերտի թվերի «Հայլուրի», որը հիմա էլ այլ անվան տակ, ի դեպ, շարունակում է գործել։

դիտվել է 5454 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am