Զինվորական կա, ուզում է վարկ վերացնի, ասում են՝ գնա, թող Սերժ Սարգսյանը տա.էս մարդիկ լքում են երկիրը.ազատամարտիկ (video)

Քաղաքացիական կյանքում գնդակահարությունն արգելված է, բայց բանակում պետք է այն լինի, ինչպես որ կա շատ երկրներում։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ազատամարտիկ Շահե Աճեմյանն՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում մահացության դեպքերի աճին։

Ազատամարտիկի խոսքով՝ բանակում սպանության դեպքերը նորություն չեն, բայց նման մասշտաբի՝ մեկ ամսվա մեջ 13 մահվան դեպք, սա աննախադեպ է․ «Դրդապատճառները շատ են․ հասարակության սխալները հասնում են բանակ, հեղափոխական երիտասարդներ են հայտնվել, որոնք տարբերվում են մյուսներից։ Մի բան պարզ է՝ բանակում պետք է օրենքներ փոխվեն»։

Հաղորդման մյուս հյուրի՝ քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանի գնահատմամբ՝ բանակում ավելի շատ պետք է խստություն լինի, քան քաղաքացիական կյանքում․ «Պոպուլիստական քայլերը, որոնք արվում են բանակում, օրինակ՝ զինվորներին հեռախոսներ բաժանելը հանգեցնելու է ինքնասպանությունների։ Զինվորը պետք է հոգեբանորեն կտրվի ընտանիքից ու գնա ծառայության»։

Հոգեբանի համոզմամբ՝ զինվորի՝ հեռախոսի միջոցով մշտական կապն ընտանիքի, ընկերների, ընկերուհու հետ բերելու է էմոցիոնալ էգլեկտիկ վիճակի, ինչի արդյունքում ինքնասպանության դեպքերն աճելու են․ «Մենք այսօր ոչ թե բանակ ենք զարգացնում, այլ փափկասունության շեմն ենք բարձրացնում բանակում։ Էսօր մենք ի՞նչ ենք անում՝ բանակում «մամայի պայմաններ ենք» ստեղծում ու հետո ուզում ենք, որ զինվորը սահման պահի՞»։

«Մեր տարածաշրջանում շատ կարևոր է, որ զինվորը հասկանա՝ ինչ է նշանակում հող պահել։ Մենք ի վերջո պետք է գիտակցե՞նք, թե՞ ոչ, որ մենք ունենք ագրեսոր թշնամիներ, որոնք ոչ միայն խոսում են Արցախի մասին, այլև՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի»,- այսպիսի կարծիք է հայտնել ռազմական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Գևորգ Գևորգյանը նշում է, որ պետք է զինվորին սովորեցնել այնպես, որ ինքը հասկանա՝ ինչ է նշանակում ինչ-որ ժամանակ զրկված լինել հարմար պայմաններից։

Դիտարկմանը՝ ինչպիսի՞ սպայական կազմ ունենք, Գևորգ Գևորգյանը նշել է․ «Մենք ունենք կրթված, հաղթանակած սպայական կազմ, զինվոր, ազատամարտիկ, ի վերջո՝ հաղթանակած բանակ։ Մենք զենք վերցրինք ու պայքարեցինք այն ագրեսոր թշնամու դեմ, որն ուզում էր մեզ ոչնչացնել»։

Հարցին՝ իսկապե՞ս այսօր գնում է արժեհամակարգային պայքար, Միհրդատ Մադաթյանը պատասխանել է․ «Իհարկե արժեհամակարգի կռիվ է։ Նույնիսկ պատերազմի տարիներին հայը թուրքին արյուն է տվել, իսկ մենք այսօր մեր ընկերոջը պատրաստ ենք մորթել, որովհետև բաժանված ենք սևերի ու սպիտակների, որը հայելային ձևով արտապատկերվում է բանակում»։

Գևորգ Գևորգյանի համոզմամբ՝ բանակում տիրող շիկացած մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ «Նիկոլ Փաշինյանի բաժանարար գծերի պատճառով բանակում այսպիսի մթնոլորտ է։ Բանակի մասին խոսելուց առաջ պետք է բանակը ճանաչել»։

Ազատամարտիկ Շահե Աճեմյանի խոսքով էլ՝ այս իշխանությունը խփում է մեր ազգի հերոսներին․ «Այսպես, որ շարունակվի հերթը հասնելու է բանակին։ Այս իշխանությունը հերոս չի թողնում։ Մեզ հայհոյում են՝ չնայելով տարիք, անցած ճանապարհ։ Տիրող մթնոլորտը ջլատում է բանակը, ոչնչացնում հերոսներին ու բաժանում ժողովրդին»։

դիտվել է 1417 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am