Սուրեն Պապիկյանի կոչը դատախազությունում և ՀՔԾ-ում լուրջ են ընդունել

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրության չհրապարակված փաստը հրապարակելուց հետո «Հրապարակը» հայտնվեց տարբեր անձանց ու կառույցների «տեսադաշտում»։ «Սիրված նախարարին» պաշտպանողների մի ահռելի բանակ հայտնվեց, որոնց համար անտանելի էր այն փաստը, որ Սուրեն Պապիկյանը տարիներ առաջ դատված է եղել, եւ «ատելի» էր այն լրատվամիջոցը, որը համարձակվել էր հրապարակել այդ փաստը։ Բայց մեր հանդեպ սկսված արշավը միայն «սիրո եւ համակրանքի» դաշտում չէր։ Անմիջապես գործին ներգրավվեցին իրավապահները, որոնք հատկապես հեղափոխությունից հետո դարձել են քաղաքական պայքարի գործիքներ եւ ծառայում են բացառապես իշխանությունների շահերին։

Դրան, անշուշտ, նպաստեց Պապիկյանի հայտարարություն-կոչն այն մասին, որ իրեն վերաբերող «գաղտնի անձնական տվյալներ» են հրապարակվել, եւ պետք է պարզել, թե ով է համարձակվել անել դա։ Անգամ ակնարկ արվեց՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ով իբրեւ թե դերակատարում է ունեցել ինֆորմացիայի արտահոսքի հարցում։ Ապա Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն՝ Պապիկյանի տված հրահանգի հետքերով, որպեսզի ստուգվի «պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերեւույթ առկայությունը»։ Այսինքն՝ պարզեն, թե որ պաշտոնատար անձն է գաղտնի տեղեկություններ փոխանցել «Հրապարակին», չնայած Պապիկյանն ասում էր՝ մեր մարզում բոլորը գիտեին այդ դեպքի մասին։

Իսկ թե ինչ սկսվեց դրանից հետո, արդեն ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում։ Ինչո՞ւ ֆանտաստիկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ 2020 թվականին Եվրոպայի խորհրդի անդամ, միջազգային կոնվենցիաներ ստորագրած, մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը գերակայություն հռչակած երկրում նման իրադարձություններ կարող են տեղի ունենալ։

Մենք կրկին «գաղտնի» տեղեկություններ ենք ստացել իրավապահ մարմիններից, ինչպես անում ենք միշտ՝ առաջնորդվելով հանրային շահով եւ հետաքրքրությամբ։ Այդ իրավունքը մեզնից ոչ ոք չի կարող խլել՝ ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ով խմբագիր աշխատած ժամանակ նույնպես այս կանոնով է առաջնորդվել։

Պարզվում է՝ 6 օր առաջ՝ փետրվարի 13-ին հրապարակված հոդվածը պարալիզացրել է ոստիկանության եւ ԱԱԾ համակարգերի աշխատանքը։ Հազարավոր գործերի քննությունը թողած՝ այս երկու մարմիններում զբաղված են մեր հրապարակման «արտահոսքի» աղբյուրը բացահայտելով։ Ահռելի աշխատանք է տարվել՝ ծառայողական քննություններ են նշանակվել, բացատրություն են վերցրել որեւէ կերպ ինֆորմացիոն աղբյուրների հետ գործ ունեցող, վերջիններիս առնչվող բոլոր անձանցից։ Անգամ ստի դետեկտորի օգնությանն են դիմել։ Մեզ ասացին, որ կասկածյալների ցանկում հայտնված աշխատակիցների հեռախոսներն են զննության ենթարկվել, հարցումներ են արվել, եւ հեռախոսազանգերի բացվածքներն են ուսումնասիրվել, ինչպես նաեւ նրանց բոլոր կապերը, շփումները։

Իմացանք նաեւ, որ քննիչները պատրաստվում են այցելել «Հրապարակի» խմբագրություն, սակայն զգուշանում են, որ դա չդիտվի խոսքի ազատության ոտնահարում։ Մանավանդ՝ արդեն բազմաթիվ արձագանքներ կան, որ մեր հրապարակումը տեղավորվում է լրագրության կանոնների եւ էթիկայի նորմերի շրջանակներում։ Եվ մենք որեւէ սահմանափակում չունենք պետական պաշտոնյայի կենսագրությանն անդրադառնալու հարցում։ Մանավանդ՝ այդ տեղեկությունը ճշմարիտ է եւ որեւէ կասկածի տեղիք չի տալիս։

Ամեն դեպքում, մենք տեսախցիկները միացրած՝ սպասում ենք քննիչների այցին։ Եվ այս պարագայում ոչ այնքան նրանք ունեն մեզ հարցեր տալու, որովհետեւ աղբյուրի բացահայտում, այսպես թե այնպես, չի լինելու, որքան մենք ենք ուզում հասկանալ, թե ինչ քաղաքական պատվեր է կատարում իրավապահ մարմինը եւ ինչու է անօրինական քայլերի գնում՝ հանուն իշխանության։

Ի դեպ, աղբյուրի բացահայտման հետ կապված՝ 2016 թվականին ծավալված մեր դատական ոդիսականի գործն արդեն հասել է Եվրադատարան, եւ շուտով այնտեղ քննվելու է «Հրապարակի» գանգատը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Մեզ թվում էր՝ լրատվամիջոցների դեմ նախկին իշխանությունների գործադրած մեթոդներն արդեն անցյալում են։ Պարզվեց՝ սխալվում ենք։

hraparak.am

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am