Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ 650 հազար ձայն հավաքելը չափազանց բարդ խնդիր է.

«168 ժամ» թերթը գրում է.

«Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում հաղթելու համար իշխանությանն անհրաժեշտ է շուրջ 650 հազար ձայն։ Անգամ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ դա բարդ, չափազանց բարդ խնդիր է։ Սա՝ այն պայմաններում, երբ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ներկայացնում է՝ որպես կենաց-մահու հարց, իբրև թե այդ հանրաքվեից է կախված ամեն ինչ՝ տնտեսության զարգացումը, դատարանների անկախացումը, մարդկանց լավ կյանքը, և այդպես շարունակ…

Դա, իհարկե, իրականության հետ ընդհանրապես կապ չունի, սակայն իշխանության քարոզչական մարտավարության հիմնական բաղադրիչն է։ Եվ հանրաքվեին այդպիսի նշանակություն տալով՝ իշխանությունը ցույց է տալիս նաև, որ բացառում է հանրաքվեի տապալման հնարավորությունը։ Եվ այս պարագայում առաջանում է կարևոր հարց՝ արդյոք իշխանությունը Սահմանադրական հանրաքվեում հաղթելու համար կդիմի՞ ընտրակեղծիքների, թե՞ ոչ։ Խոսքը, բնականաբար, կոպիտ ընտրակեղծիքների, քվեատուփեր լցոնելու մասին չէ. այդ ժամանակները վաղուց անցյալում են։

Հարցը վերաբերում է առավելապես վարչական ռեսուրսի կիրառմանը։ Արդյոք իշխանությունը կօգտագործի՞ վարչական ռեսուրսը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին «կտանի՞» ընտրատեղամասեր, թե՞ ոչ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հետհայացք գցել և հասկանալ՝ արդյոք անցած շուրջ երկու տարիներին իշխանությունն օգտագործե՞լ է այդ գործիքը, թե՞ ոչ։ Պատասխանը դրական է՝ այո, իշխանությունը անհրաժեշտության դեպքում կիրառել է վարչական ռեսուրսն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել։ Ամենաթարմ օրինակը Հանրապետության հրապարակում կազմակերպված ամանորյա միջոցառումն էր, որին մասնակցելու համար անգամ մարզերից ավտոբուսներով մարդիկ էին բերվել միայն այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կայանա բազմամարդ հրապարակում։

Եվ ուրեմն, եթե անգամ էսթետիկական տեսարան ստանալու համար իշխանությունը «բերման է ենթարկում» հպարտ քաղաքացիներին, ի՞նչն է նրան ստիպելու ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսը հանրաքվեի ընթացքում օգտագործելու գայթակղությունից։ Բնականաբար, դա փորձ կարվի կատարել հնարավորինս անաղմուկ, աննկատ, բայց այսօր դա գործնականում հնարավոր չէ։ Դա արձանագրելու են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային դիտորդները։ Բայց հասկանալի է, որ իշխանությանը դա այնքան էլ չի հուզում։ Եթե միջազգային հանրության արձագանքը հուզեր իշխանությանը, նա չէր գնա ակնհայտ հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով հանրաքվե անցկացնելու քայլին։
Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ ապրիլի 5-ին մենք ականատես ենք լինելու «հին և բարի ավանդույթներով» հանրաքվեի՝ այն տարբերությամբ, որ ընտրատեղամաս են գնալու ոչ թե՝ «կեղեքված, ոտնահարված, խեղճացած», այլ՝ «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության համար ոչ թե նպատակ են, այլ միջոց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել «Գնդերեցներին կաշառե՞լ եք»․ Պապիկյանը նեղվեց լրագրողների հարցերից ու գնաց (video) Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի Մահացել է Վարդան Խաչատրյանը Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Դատարանը վարույթ է ընդունել Եկեղեցու հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի Թախմազյանն ու Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում Երևանում կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը «Նիկոլը գնաց, Ալիևի ար***ոտ ձեռքերը սրբեց»․ Կարապետ Պողոսյան (video) «Մեր հավատքը անկոտրում է»․ միասնական աղոթք՝ Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ հեռանալ Իրանից Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն Էփշթեյնի սկանդալի մասին․ Արթուր Խաչիկյան (video) Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում․ Զելենսկի Ալեն Սիմոնյան, սա ուղղակի ամո՛թ է ու խայտառակություն․ Սամվել Հակոբյան (video) Կառավարության շենքի դիմաց մեքենան գլխիվայր շրջվել է (video) Գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել Փաշինյան-Ալիև պասերով խաղ․ Աբու Դաբիի աղետն ու Բաքվում ցմահ ազատազրկվածները (video) Խորհրդարանում թեժ հանդիպում է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ 10 մլն Թուրքիայից․․․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանի հետ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական հասարակությունն՝ ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա Կոնստանտին Օրբելյանը մրցանակ է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am