Ադրբեջանը սխալը սխալի հետևից է թույլ տալիս.Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրին. «Այն, ինչ ցուցաբերում է Ադրբեջանը՝ բոլոր տեսակի դիվանագիտական և քաղաքական էթիկայի և կանոնների խախտում է ու ընկել է հիստերիայի մեջ, և դրա պատճառով սխալը սխալի հետևից է թույլ տալիս։ Նա մեղադրում է Հայաստանին միջազգային իրավունքների կոպիտ խախտման մեջ՝ դիմելով բոլոր միջազգային ատյաններին: Այդ առնչությամբ կցանկանայի հիշեցնել, որ ԼՂՀ-ի ճանաչման հարցը Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից բացարձակապես չի հակասում որևէ միջազգային օրենքի»: Թե ինչ հետևանքներ կունենա Արցախի ճանաչման գործընթացը, նա դժվարացավ ասել. «Կարող է լինել երկակի հետևանք: Այդ է պատճառը, որ գործընթացը պետք է շատ լավ հաշվարկել՝ հասկանալով, որ Արցախի կարգավիճակի ճանաչման հարցում լավ կլինի, որ մենք հետևենք Կոսովոյի, ոչ թե Հյուսիսային Կիպրոսի կամ Հարավային Օսեթիայի օրինակին»,կարծիք հայտնեց նա և հավելեց. Ռուսաստանն այս գործընթացին չի նպաստում, ԱՄՆ-ն լռում է, Թուրքիան նույնպես տարածություն է պահում, իսկ Ադրբեջանը, սպասվում է, որ լայնածավալ պատերազմ կհայտարարի, ինչին այդքան էլ չեմ հավատում:
