Մեզ համար այլևս ոչ մի բան չպետք է անակնկալ լինի. Էդուարդ Շարմազանով

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության ֆոնին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Առաջին նախագահի այցը շատերի մոտ այն կարծիքը ձեւավորեց, որ Հայաստանը գնալու է զիջումների, քանի որ Տեր-Պետրոսյանը զիջումների կողմակից գործիչ է համարվում: Այս տեսակետին նպաստեց նաեւ վերջին օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի արած հայտարարությունը` կարգավորման «փուլային տարբերակի» շուրջ ՌԴ կողմից իրենց արված առաջարկների մասին, ինչին արձագանքած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ «Հայաստանը դեմ չէ փուլային տարբերակին»: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: -Պարո՛ն Շարմազանով, մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղ կատարած այցը շատերի մոտ այն կարծիքն է ձեւավորել, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ, քանի որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին զիջումների կողմնակից էր: Արդյո՞ք այս տեսակետը համապատասխանում է իրականությանը: -Դա շատ պրիմիտիվ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող մոտեցում է: Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ես, իմ քաղաքական ուժը բազում տարաձայնություններ ունենք ու ունեցել ենք առաջին նախագահի հետ: Շատ դեպքերում ինքը մեզ է քննադատել, մենք նրա գործողություններն ենք քննադատել, բայց ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի ապրիլյան պահվածքը հարգանքի արժանի էր: Տեր-Պետրոսյանը ե՛ւ իր ելույթով, ե՛ւ իր գրառումով, ե՛ւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումով, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր այցով, ե՛ւ իր այն մտքով, որ համախմբվենք իշխանության շուրջ, այս պահին քարեր շպրտելու ժամանակը չէ, ապացուցեց մեկ բան, որ ինքը պետական գործիչ է: Պետական գործիչը տարբերվում է քաղաքական գործիչից: Քաղաքական գործիչը ամենուրեք տեսնում է իր քաղաքական, ներկուսակցական շահը, իսկ պետական գործիչը առաջնորդվում է պետական եւ ազգային շահերի գերակայությամբ: Ապրիլյան այս փուլը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է: Նա հավասարակշռված, զուսպ իրականացնում է իր վրա դրված պարտավորությունները: -Իսկ ըստ Ձեզ՝ Տեր-Պետրոսյանը ԼՂՀ կատարած իր այցով ո՞ւմ եւ ի՞նչ մեսիջներ էր ցանկանում հաղորդել: -Նրա այցում երկու մեսիջ կար՝ ներքին եւ արտաքին: Ներքին մեսիջը այն է, որ առաջին նախագահը համախմբում է, գնում է եւ ասում, որ իշխանությունները զուսպ եւ ճիշտ են անում իրենց քայլերը՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ այսօր քարեր շպրտելու ժամանակը չէ, մի կողմ թողնենք թերությունները եւ միավորվենք իշխանության շուրջ: Դա շատ կարեւոր է, եւ ցանկացած նախագահի ժամանակ պետք է այդպես լինի: Եւ երկրորդը՝ նա մեսիջ է հղում միջազգային հանրությանը, Ադրբեջանին, Թուրքիային, որ մտքներիցդ հանեք, որ ես՝ որպես ռադիկալ ընդդիմություն, ճիշտ է՝ ունեմ բազում տարաձայնություններ Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների հետ, բայց հիմա այդ պահը չէ, եթե հայրենիքը վտանգի մեջ է, ես նույն խրամատի մեջ եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա իրական պետական մտածողություն ունեցող գործչի պահվածք է: Աստված տա, ամեն ինչ կխաղաղվի, ամեն ինչ նորմալ կլինի, իրենք կունենան իրենց կարծիքը, մենք կունենանք մերը: Բայց այն, որ Տեր-Պետրոսանը այս պատմական, դժվար պահին իրեն դրսեւորեց որպես առաջին նախագահ, փաստ է: Ես միայն կարող եմ դրական խոսքեր ասել: -Պարո՛ն Շարմազանով, մայիսի 2-ից Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում: Այս հանգամանքը ինչո՞վ է պայմանավորված: Արդյո՞ք Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում: -Չեմ կարող ասել, որովհետեւ հիմա իրավիճակն այնպիսին է, որ որեւէ սցենար չեմ կարող կանխատեսել: Ես հուսով եմ, որ առողջ տրամաբանությունը կհաղթի, համանախագահ երկրները, միջազգային հանրությունը Ադրբեջանին ցույց կտան իր տեղը, եւ Ադրբեջանը չի գնա նոր ավանտյուրայի, նոր ագրեսիոն ահաբեկչական պատերազմի ԼՂՀ ժողովրդի դեմ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ապրիլյան չորսօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվեց թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակտում, ամեն դեպքում մեզ համար այլեւս ոչ մի բան չպետք անակնկալ լինի, եւ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Այս իմաստով ես չեմ կարող հաշվարկել Ադրբեջանի իշխանությունների քայլերը, որովհետեւ դրանք տրամաբանությունից դուրս են, եւ երկար ժամանակ է, որ այդպես է: Այստեղ խնդիր կա, երեք քայլ պետք է արվի, ինչի մասին մեր նախագահը խոսել է: Հետաքննության մեխանիզմների կիրառում, որպեսզի վստահությունն ավելանա: Դրանից հետո հասցեական գնահատականներ, թե ով է խախտում հրադադարը, ով է պատերազմ հրահրում, եւ երրորդ` երաշխիքները: Այս երեք քայերը պետք է կատարվեն, եւ դրանից հետո կարող ենք շարունակել բանակցությունները: Բայց քանի դեռ այս երեք քայլերը չեն կատարվել, մեր երեխեքի վրա կրակում են, ինչի շուրջ բանակցենք:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am