Փաշինյանն անկանխատեսելի երևույթ է անգամ իր համար. Սամվել Ֆարմանյան (video)

Երկրին սպառնացող արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում Հայաստանի ներսում չի կարող լինել քաղաքական տարակարծություն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Խոսելով Արցախի հարցի բուն կարգավորման մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իր համար անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիրքորոշում ունի հարցի կարգավորման վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր տիրապետում են Արցախի կարգավորման հարցին, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ԼՂ հարցի վերաբերյալ սև արկղ են իրենցից ներկայացնում»։

Ըստ Ֆարմանյանի՝ Արցախի հարցում Փաշինյանն անկանխատեսելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության և ինքն իր համար.«Այս իշխանությունը չունի տրամաբանված ու կուռ պատկերացում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Մյունխենյան քննարկումները տպավորություն էին ստեղծում, որ մենք գործ ունենք ինչ-որ ֆուտբոլային խաղի հետ։ Ըստ էության՝ հայկական կողմը տրվել է սադրանքին ու համաձայնվել ԼՂ կարգավորման հարցը քննարկել Մինսկի խմբի ձևաչափից դուրս»։

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի քննարկմանը՝ Սամվել Ֆարմանյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ որևէ իշխանության հոգեզավակն է։ Փաշինյանի իշխանությունը տարածաշրջանում առաջին ոչ համակարգային իշխանությունն է։ «Արցախյան դոսիեն» Փաշինյանի անկանխատեսելիության ապացույցն է։ Ժամանակները տարբեր են, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակը համեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տարբերակի հետ»։

Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ ոչ մի իշխանություն չի կարող գնալ ԼՂ հարցի այնպիսի կարգավորման, որին համաձայն չէ հայ ժողովուրդը։

Խոսելով բանակում զինծառայողների մահվան դեպքերի ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման մասին՝ Սամվել Ֆարմանյանը նշեց. «Բանակը ամենաբարդ կառույցներից մեկն է, և մեր բարձրագույն սպայակազմին պետք է տալ հնարավորություն, որպեսզի իրենք ազատ լինեն՝ իրենց որոշումները կայացնելիս։ Պետք է ընդգծեմ, որ մամուլում կամ էլ սոցցանցերում ավելորդ սրտացավությունը միշտ չէ, որ օգնում է բանակին»։

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ովքեր մտածում են, որ իրենց արածները մոռացվելու են, պետք է հիշեն, որ գալու է մի պահ, երբ դեմ-դիմաց նստելու են, իրար աչքերի նայեն ու ի վերջո՝ մարդ լինելու մոդան վերադառնալու է. «Հայ ժողովուրդը արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, որը կհամախմբի մեր ժողովրդին, ով վերջ կդնի մարդկանց բաժանելու գործելաոճին»։

Ֆարմանյանը համոզված է, որ տիրող ատելության մթնոլորտն ու դրա քարոզը ժամանակավոր քաղցկեղ է, որը կանցնի։

դիտվել է 686 անգամ
Լրահոս
Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am