Տնտեսության աճի տեմպերը անբավարար են. Օբամա
TASS-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է,որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը տվյալ փուլում անբավարար են: «Գլոբալ տնտեսությունը… աճում է ոչ այնքան արագ, որքան պետք է լիներ:Իրավիճակն այդպիսին է, մասնավորապես, «Եվրոպայում, Ճապոնիայում և այժմ Չինաստանում»: Դեռ ամբողջովին չեն հաղթահարվել 2008թ. ճգնաժամի հետևանքներն ԱՄՆ-ում:Համաշխարհային առաջատարները պետք է անեն «հնարավոր ամեն բան՝ ամրապնդելու համար դրական միտումները» իրենց երկրների տնտեսություններում, և միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված «որոշակի վտանգավոր միտումների» դեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Այս կապակցությամբ Օբաման ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել կատարել մի շարք քայլեր, որոնց փորձում է հասնել Սպիտակ տունը: Խոսքը նախևառաջ խոշոր ֆինանսական ներդրումների մասին է ԱՄՆ ենթակառուցվածքի արդիականացման և երկրում աշխատավարձի նվազագույն չափի բարձրացման նպատակով՝ ասել է Օբաման:
