Արցախի ճանաչումը կձախողի Ռուսաստանի պլանները

Հայաստանի կառավարության նիստի օրակարգում հայտնված են Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը Բաքվում քաղաքական հիստերիա է առաջացրել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը Արցախի ճանաչման մասին օրինագծի առնչությամբ հանդես են եկել հայտարարությամբ` պնդելով, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնաշանակի թաղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափը և ազդարարել նոր պատերազմի սկիզբ: «Նման քայլից հետո բանակցությունների շարունակությունը որևէ իմաստ չի ունենա, և Մինսկի խումբը կկորցնի իր մանդատը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Եթե սպասելի էր ու հասկանալի, որ նախագիծը Ադրբեջանին ցայտնոտի մեջ կդնի, ապա անհասկանալի է Ռուսաստանում այս առիթով առաջացած իրարանցումը։ Արցախի ճանաչման մասին օրինագիծը լրջորեն անհանգստացրել է նաև Մոսկվային: Խնդրին անդրադարձել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: ՌԻԱ Նովոսի գործակակությանը տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա ընդամնեը խորհրդարանի երկու անդամի առաջարկությունն է: Իսկ այսօր էլ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է, Sputnik ռադիոկայանի փոխանցմամբ, անդրադարձել նախագծին. «Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել ձեռք բերված փխրուն խաղաղությունը։ Երեւանը ԼՂ ճանաչման հետ կապված որեւէ գործընթաց չի համաձայնեցրել Մոսկվայի հետ»․ ասել է խոսնակը։ Այն հարցին, թե հնարավոր է, որ շրջանառվող օրինագիծը համաձայնեցված է Մոսկվայի հետ, ՌԴ նախագահի խոսնակը պատասխանել է կտրուկ․«Նման հարց Մոսկվան եւ Երեւանը չեն քննարկել»։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանի անհանգստությունը ավելի քան բնական է, քանի որ ըստ նրա ճանաչումը բազում պլաններ է ձախողում.«Այնպես, ինչպես ձախողվեց ապրիլյան չորսօրյա պատերազմը։Ռուսաստանի ամբողջ ստրատեգիան ըստ էության կառուցված է այն բանի վրա, որ կառավարելի լարվածության միջոցով եւ խաղաղապահների տեղակայումով հավերժ կախվածության մեջ պահի Հայաստանը»։ Քաղաքագետի խոսքով 2008-իս սկսած Ռուսաստանը երաշխիքներ է տվել Ադրբեջանին, որ Կոսովոյի կամ Հարավային Աբխազիայի նախադեպը չի տարածվի Ղարաբաղի վրա.«Այժմ Հայաստանն իր քայլով կարծես հասկացնում է, որ կփակի այդ խնդիրը եւ նոր իրավիճակ կձեւավորի» ասում է Սաֆարյանը։ Սաֆարյանի կարծիքով, եթե անգամ Հայաստանի ճանաչումից հետո որեւէ այլ պետություն չճանաչի Արցախի անկախությունը, միեւնույն է, այնուամենայնիվ դա «լուրջ վիճակ» կստեղծի Մոսկվայի, Ադրբեջանի եւ միջազգային հանրության համար.«Արձագանքներից տեսանելի է դառնում, որ Մոսկվայի ու Ադրբեջանի հաշվարկը հետեւյալն էր՝ պետք է Ադրբեջանին վերադարձվեր մի քանի շրջան, պատերազմը պետք է առիթ դառնար Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման համար, այսինքն, կստացվեր, որ Ղարաբաղն էին ուզում վերցնել Հայաստանի ձեռքից, որովհետեւ ռուս խաղաղապահներն էին տնօրինելու Ղարաբաղի ճակատագիրը»։ Փակելով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ քաղաքագետի, Հայաստանը կկանխի Ադրբեջանին նման գործարքներով գայթակղելու հետագա փորձերը եւ դրան հետեւող վտանգավոր գործողությունները։ Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան դժվարացավ ասել՝ իշխանությունն այս անգամ կգնա՞ այդ քայլին.«Կարծում եմ՝ սա նախազգուշացում է նոր պատերազմին ընդառաջ» ,-ասաց նա շարունակելով.«Եթե պաշտոնական Երեւանը ճանաչի, կնշանակի՝ գիտեն, որ պատերազմն անխուսափելի է, հետեւաբար դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր է լուծվում։Կամ որպես վերջին նախազգուշացում փորձում են կանխել պատերազմի նոր ալիքը»։ Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am