Նախագահական ընտրություններից «ռեալիթի շոու» չսարքել.Օբամա
BBC-ն հայտնում է,որ Օբաման ԶԼՄ-ներին կոչ է արել երկրում ընտրարշավին ավելի լուրջ վերաբերվել: «Դա զվարճանք չէ, դա ռեալիթի շոու չէ:Խոսքը վերաբերում է շատ լուրջ աշխատանքի:Գործարար Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը, ով դարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից միակ հավակնորդը, հենց կապված է մամուլի ոչ բավարար լուրջ վերաբերմունքի հետ: Նրա խոսքով՝ մամուլը շեշտը դնում է տարբեր անլուրջ հայտարարությունների վրա և ընտրությունները դարձնում շոու»,- հայտարարել է Օբաման : Օբամայի խոքով՝ ամերիկացի ժողովուրդը կարող է իրերի մասին ճիշտ դատել, սակայն դրա համար անհրաժեշտ է որակյալ տեղեկատվություն:
