Զինվորների մահվան դեպքերը կապ չունեն պաշտոնից ազատելու հետ

 

Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի հարցը քննարկումների թեմա է դարձել:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները փակ հանիդպում են ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Միաժամանակ նա հաստատել է, որ կադրային փոփոխություններ զինված ուժերում լինել են:

ԳՇ պետ Արտակ Դավթյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Զինված ուժերում 2019 թվականի հուլիսից մինչ օրս ինքնասպանության 8 դեպք է կանխվել և այդ դեպքերը ակնհայտ ցույց են տալիս բանակում առկա խնդիրները:
Նրա խոսքով`2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ, մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են։ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ օրենքի առջև բոլորն են հավասար, իսկ մեղավորներին կորոշի դատարանը:
ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում են նաև նոր անուններ` կապված նոր նշնակումների և պաշտոնակությունների հետ: Մասնավորապես նշվում է Արցախի ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի աշխատանքից ազատման մասին։
Ըստ մամուլի հրապարակումների` Արցախի ՊՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդներիվ են ՝ Արցախի ՓԲ ղեկավարի տեղակալ Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը ։
Ըստ ամենայնի հրաժարականի դիմումների, ինչպես նաև նոր նշանակումների հարցերը հստակ և վերջնական չեն:
Ջալալ Հարությունյանը հայտնել էր, որ իր հետ նոր պաշտոնի անցնելու վերաբերյալ հարց դեռ չի քնարկվել։
Անկախ նախատեսվող լուծումներից, պետք է հասկանալ, որ բանակի խնդիրները խորքային են և սոսկ առանձին պաշտոնյաների ազատումներով իրավիճակի ցանկալի բարելավում չի լինելու, որովհետև պաշտոնից ազատելը կոսմետիկ քայլ է: Երբ խոսվում է բանակում առկա արատավոր բարքերի բացասական հետևանքի մասին, անհրաժեշտ է զուգահեռաբար խոսել նաև սպայի արժանապատվության և ուսադիրի նկատմամբ պետական ընդգծված վերաբերմունքի մասին: Առանց արժանապատիվ պետական մոտեցման, առանց հարգված սպայական անձնակազմի հնարավոր չէ բանակում արատավոր բարքերը վերացնելը: Անթույլատրելի է բանակի սպայի հետ խոսել սպառնալիքի ու ասֆալտին փռելու հռետորաբանությամբ: Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է զինվորական կրթությամբ սպայական անձնակազմ, որն ապացուցել է իր մասնագիտական որակները թե' ապրիլյան պատերազմի ժամանակ, թե' այլ առիթներով: Պետության և հասարակության թիվ մեկ խնդիրը սպաներին գնահատելն ու արժեվորելն է` սկսած արժանապատիվ աշխատավարձից, վերջացրած զորամասի կանոնադրական հարաբերություններում սպայի հրամաններն ու իրավասությունները հարգելուց:

Մենք պետք է աչքի լույսի պես պահենք սպային, որ նա էլ նույն կերպ պահի զինվորին ու երկրի սահմանները:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2281 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am