Փաշինյանի հույսը Մուկուչյանն է

Ապրիլի հինգին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին, բայց կարծես թե չեն երեւում իշխանության ձեռքերը, ոտքերը, ձայնը չի լսվում: Մի քանի օր է հրատապ ռեժիմով նիստեր են գումարում , վարչության, խմբակցության եւ այլն, աշխատանքային եռուզեռի իմիտացիա են ստեղծում, բայց գործնականում այո-ի հանրային մթնոլորտ չկա: Լռում են պատգամավորները, մարզպետներն ու թաղապետերը, եւ անգամ Նիկոլ Փաշինյանը: Մի քանի օր առաջ Ազգային ժողովում ունեցած ահասարսուռ ելույթից հետո նրա հոգուն անհասկանալի խաղաղություն է իջել: Նա կարծես թե կռիվ չունի <<շնաբարո դուրսպրծուկների>> դեմ, միգուցե իր նրանց <<վնգստոցն>> այլեւս չի <<ծծում>> ոմանց լավատեսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդամենը քանդված ու կառուցած ասֆալտի նկար է կախել իր ֆեյսբուքյան պատից՝ առաջինի վրա Ոչ, երկրորդի՝ Այո գրառմամբ, եւ թաքնվելով ժողովրդի թիկունքում գրել.<< Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը>>,-գրել է նա կարծես թե ՍԴ 7 դատավորներն են ասֆալտապատմամբ զբաղվել ու քանդված ասֆալտն էլ նրանց մեղքն է:
Հարց է առաջանում՝ ինչու իշխանությունը չի գրավում ֆեյսբուքի տարածքը, գրոհում մեդիա տիրույթում՝ քարոզելով Այո-ի համար: Հատկապես, որ արդեն ձեւավորվել է շտաբը, բաշխվել են դերերը, շտաբի պետը Սուրեն Պապիկյանն է, մարզերում պատասխանատուն Հակոբ Սիմիդյանը, Երեւանում Սիփան Փաշինյանը: Ասում էին, որ հանրաքվեն ամենալեգիտիմ ճանապարհն է հարցը լուծելու, ինչու առաջ չեն շարժվում այդ լեգիտիմ ճանապարհով: Իշխանության նիստերից արտահոսք կա, որ Նիկոլ Փաշինյանն է արգելել պատգամավորներին խոսել, նա գիտի, որ մի ախմախ բան կասեն ու կփչացնեն առաց այն էլ խարխուլ գործընթացը: Մեդիայի հետ աշխատելու իրավունքը տրվել է միայն Ալեն Սիմոնյանին, մյուսներն առնվազն պետք նրանից հարցնեն՝ ինչ ասել, երբ եւ ինչպես:

Ինչ փաստարկներ ներկայացնեն, ինչ ասել են, դրանք թույլ են ու զավեշտալի, հետեւաբար չեն ուզում ավելի բարդացնել իրավիճակը, գրգռել միջազգային հանրության զայրույթը, որը չի բացառվում առաջիկա օրերին կարծիք ներկայացնի: Եթե այսպես շարունակվեց քարոզարշավի ամբողջ ընթացքը, սա կնշանակի, որ Փաշինյանի հույսը Տիգրան Մուկուչյանն է, քանզի առանց նրա անհնար է լինելու 650 հազար քվե հավաքել:

Հ.Գ.-Այսօր 61 իրավաբանների ստորագրությամբ հայտ ներկայացվեց Ոչ-ի ճակատ ձեւավորելու: Ի տարբերություն այո-ականների ակտիվ ու փաստարկված են բոյկոտի կամ «ոչ»–ի կողմնակիցները։ Այսինքն՝ հանրային քննարկումներում բանավեճը «չմասնակցել այս ապօրինի գործընթացին» և «մասնակցել քվեարկությանը և «ոչ» ասել այս ապօրինությանը» հարցերով է։

Անի Սահակյան

դիտվել է 2232 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am