Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանք մինչ այդ պահանջում էին, որպեսզի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, ոչ թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Սակայն այսօր նրանք լրագրողներին տեղեկացրեցին, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը և գնալու են հունվարի 18-ի դատական նիստին: Նրանք կպահանջեն դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը Նշենք, որ դատական հերթական նիստը նշանակված է ռուսական 102 ռազմաբազայի կենտրոնակայանում:
