Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք վատ մտադրություններ ունեցող մարդկանց. Պյոտր Սվիտալսկի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողվուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ միջադեպն ինչպես կազդի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրելու գործընթացների վրա, ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացն արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված եւ վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում: Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարոմ:
