Ավտոմեքենայից կախված տնտեսություն

Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ կազմելով 10.7 տոկոս: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի՝ փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրում:

Զեկույցում նշում է, որ աճի ամենաբարձր տեմպը շարունակել է գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով:

Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

2019 թ. արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը 2018թ. համեմատ կրկնապատկվել է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել 9 տոկոսի՝ հիմնականում Թեղուտի հանքավայրում հանքարդյունաբերության աշխատանքների վերականգնման շնորհիվ:

Մշակող արդյունաբերությունն աճել է առողջ՝ 7.6-տոկոսանոց տեմպով, թեեւ այն ցածր էր 2018թ. գրանցված 10-տոկոսանոց աճից:

2019թ. շինարարական արտադրանքն ավելացել է 4.5 տոկոսով՝ նույն աճով ինչ մեկ տարի առաջ:

Նշվում է, որ 2019թ գյուղատնտեսական արտադրանքը շարունակել է կրճատվել., թեեւ անկումն ավելի դանդաղ է եղել, քան 2018թ. (շուրջ 4 տոկոսով 2019թ., 2018թ. 7-տոկոսանոց անկման համեմատ): Այսինքն` եթե չհաշվենք մեքենաների ներմուծման հարճաժամկետ էֆեկտն ու հանքարդյուանաբերությունը, ապա տնտեսության իրական ճյուղերում համատարած անկում ունենք:

Սննդամթերքի եւ խմիչքների գները բարձրացել են

Սրան գումարածշ պահպանվել է նաև գնաճը: Դեկտեմբերին գնաճին նպաստել են ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքի գների 4.6-տոկոսանոց աճը եւ տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմել է 1.4 տոկոս (նվազելով 2018թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի եւ խմիչքների գների աճով:

Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս: Չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացումը:

Ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ներմուծման 52-տոկոս աճ՝ արտահանման 13-տոկոս աճի համեմատ:

Ներմուծման աճի գրեթե մեկ քառորդը, ըստ ՀԲ զեկույցի, պայմանավորված է եղել դեկտեմբերին ավտոմեքենաների ներմուծման շեշտակի բարձր ցուցանիշով: 2019թ. ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա՝ 2018թ. 64 հազարի համեմատ: Դեկտեմբերին աճել է նաեւ հանքանյութերի եւ քիմիական արտադրանքների ներմուծումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար 10 եւ 20 տոկոս տարեկան աճով:

2019թ. առեւտրի աճողական տվյալները ցույց են տալիս, որ Զգալի թվով ավտոմեքենաներ արտահանվում են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություն, թեեւ պարտադիր չէ, որ արտացոլվեն որպես արտահանում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1254 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am