Ղազախների բումը` մեր թվերը ԵԱՏՄ-ում

 

Հայաստանն այժմ ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար է վճարում, քան նախկինում։ 2019թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջե մուտք է արել 63 մլրդ 421 մլն դրամ, այնտեղից ստացել 75 մլրդ 369 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2017 թ. կտրվածքով մենք ունեցել ենք շուրջ 68 մլրդ դրամի մուտքեր։

Հայաստանն ավանդաբար ԵԱՏՄ միասնական բյուջեից 1.22% գումար է ստացել։ Ընդ որում` անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել ու ավելի մեծ գումար ստացել։ 2019թ.-ին ևս իրավիճակը նույնն է մնացել, բայց վճարված ու ստացած գումարների տարբերությունն էապես կրճատվել է։

Այս տեղեկությունները նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։ Նրա հավաստմամբ 2018թ.-ի կեսերից ու 2019թ-ին ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին գնալով ավելացել է, որը վկայում է Հայաստանի ուժեղացված վարչարարության ու ԵԱՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային վերաբերմունքի մասին:
Ստացվում է, որ Հայաստանն ամեն դեպքում ավելի շատ ստացել է, քան թե տվել: Արձանագրված դրական դինամիկայի մեջ թերևս իր կարևոր դերակատարումն ունի 2019 թվականի ավտոմեքենաների բումը և ոչ միայն:
ԵԱՏՄ–ն Մաքսային միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Բանն այն է, որ Հայաստանը նախորդ հինգ տարիներին ԵԱՏՄ-ից դուրս արտադրված մի շարք ապրանքների, այդ թվում նաև ավտոմեքենաների համար ավելի քիչ մաքսատուրք էր վճարում, քան միության անդամ մյուս երկրները` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Հենց այս պատճառով էլ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների քաղաքացիները գերադասում էին մեքենաներ գնել Հայաստանում, այստեղ դրանք մաքսազերծել մոր միայն տանել ԵԱՏՄ անդամ այլ երկրներ։ «Հիմա միակ խնդիրն այն է, որ գուցեև Ղազախստանը այնպիսի սահմանափակումներ դնի ներպետական օրենքներում, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել», - մտահոգվել է Շ. Ներսիսյանը։
Ինչպես հայտնի է ` հայաստանյան ավտոշուկայի հիմնական գնորդները հենց Ղազախստանի քաղաքացիներն են, որոնց կատարած գործարքների շնորհիվ էլ ապահովվել է Հայաստանի դրական սալդոն ԵԱՏՄ միասնական բյուջեում:
Վերջերս Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ պահանջում է վերագրանցել ու հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ այդ թվում Հայաստանից բերված մեքենաները։ Քաղաքացիները, որոնք մեքենա են ներկրել ՀՀ-ից, պետք է մաքսատուրք վճարեն։
Ղազախստանի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի համար սահմանված արտոնությունները միայն ՀՀ քաղաքացիների համար են: Ղազախները պետք է վճարեն մաքսավճարների տարբերությունը, կամ մեքենան ու վաճառքի հանեն որպես պահեստամաս: Երրորդ տարբերակով առաջարկվում է մեքենան երեսուն օրով արտահանել, հետո կրկին ներմուծել: Այս խստացումները, բնականաբար, ոչ հրապուրիչ են դարձնում հայկական ավտոշուկան, ինչն էլ թերևս նշանակում է, որ ընթացիկ տարվա սպասումները կապված ԵԱՏՄ բյուջեի հետ, վատատեսական են :Սրան գումարած` Հայաստանի արտոնյալ ժամանակահատվածի ավարտով պայմանավորված մոտ 500 անուն ապրանքներ մաքսատուրքերը բարձրացել են և ներքին շուկայում դրանք թանկացել են: 


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1435 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am