Ընտրությունները «ռեալիթի շոու» չեն
Օբաման ԶԼՄ-ներին կոչ է արել երկրում ընտրարշավին ավելի լուրջ վերաբերվել՝ հայտնում է BBC-ն: «Դա զվարճանք չէ, դա ռեալիթի շոու չէ»,- հայտարարել է Օբաման և ավելացրել, որ խոսքը վերաբերում է շատ լուրջ աշխատանքի: Նա ասել է, որ գործարար Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը, ով դարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից միակ հավակնորդը, հենց կապված է մամուլի ոչ բավարար լուրջ վերաբերմունքի հետ: Նրա խոսքով՝ մամուլը շեշտը դնում է տարբեր անլուրջ հայտարարությունների վրա և ընտրությունները դարձնում շոու: Օբամայի խոքով՝ ամերիկացի ժողովուրդը կարող է իրերի մասին ճիշտ դատել, սակայն դրա համար անհրաժեշտ է որակյալ տեղեկատվություն:
