ԱՄՆ-ն անհանգստացած է
ԱՄՆ պետդեպը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների ազատազրկումը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հաղորդագրության մեջ։ «ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի ազատազրկման առնչությամբ, որոնք մեղավոր են ճանաչվել իրենց լրագրողական գործունեության ընթացքում պետական գաղտնիքներ բացահայտելու համար»,- հայտարարել են Պետդեպում: Մեղադրական դատավճիռների կապակցությամբ ԱՄՆ-ն կոչ է արել թուրքական իշխանություններին աջակցություն ցուցաբերել անկախ և ոչնչով չսահմանափակվող ԶԼՄ-ներին, «ինչը ժողովրդավարական և բաց հասարակության անբաժանելի մասն է կազմում»: «Լինելով Թուրքիայի բարեկամը և ՆԱՏՕ-ի շրջանակում նրա դաշնակիցը` մենք կոչ ենք անում նրան հետևել սահմանադրական և ԵԱՀԿ-ի շրջանակում ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորություններին»,- նշել են գերատեսչությունում:
