«Մյունխենյան դերբի». Այս ձեւաչափը ծուղակ է հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ արձանագրենք իրողությունը

Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որեւէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը, անկախ արդյունքից, միեւնույն է դա անելու էին։

Ադրբեջանի մեդիա տարածքը եւ հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիեւի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։
Հայկական մեդիադաշտում հայտվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից եւ, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։ Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, եւ հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։

Իրականում որտեղ է խնդիրը

Իրականում ճակատագրական որեւէ ձախողում չի եղել, եւ պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիեւը նույնպես ոչնչով չփայլեց եւ թողնում էր գավառական մտածողությամբ եւ, ամենակարեւորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել եւ հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։

Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք եւ, հետեւաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս եւ այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։

Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր եւ որդի Ալիեւները տասը եւ ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված եւ միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ...։ Հիմա Քոչարյանն անազատության մեջ է։

Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձեւաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայակական կողմի համար։ Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել եւ համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթանական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիեւին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։

Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ ենք՝ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am