Մահակ Փաշինյանի ձեռքում, ովքեր են թիրախում

Արցախում աննախադեպ ընտրություններ են սպասվում, ոչ միայն այն պատճառով, որ նույն օրը եւ խորհրդարանական ընտրություններ են ու վերաձեւում է տեղի ունենալու քաղաքական դաշտում, ինչպես նաեւ սկզբունքորեն տեղի է ունենալու իշխանափոխություն, որովհետև գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է հեռանալու, այլեւս չառաջադրելու մասին, այլեւ մի շարք այլ հանգամանքներով, գլխավորապես՝ պաշտոնական Երեւանի դիրքորոշմամբ:

Հայտնի է, որ Հայաստանի իշխանությունների աջակցությունն իսկզբանե Արայիկ Հարությունյանի կողմն էր, ոչ միայն այն պատճառով, որ վերջինս ինքն է հեղափոխության առաջին իսկ օրերին իր ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին, այլեւ, որ նա տնտեսական եւ այլ ռեսուրսների է տիրապետում, մրցունակ թեկնածու է Արցախում, ընդունելի բազում շրջանակների կողմից: Բայց երբ պարզ դարձավ, որ Արցախի հեռացող ու դեռեւս գործող իշխանությունը, ի դեմս Բակո Սահակյանի, ժառանգորդ չունի եւ կա ներքին համախոհություն Արայիկ Հարությունյանին աջակցելու, պաշտոնական Երեւանը մտավ ակտիվ խաղի մեջ:

Սկսվեց նախընտրական դաշտի խոշորացում, եւ Արցախի հերոս Սամվել Բաբայանն անսպասելի հայտարարեց թեկնածուներից Մասիս Մայիլյանին աջակցելու մասին: Ակնհայտ է, որ այս անհավանական դաշինքը ձեւավորվել է մի քանի թիրախ չեզոքացնելու նպատակով: Նախ առաջինը, որպեսզի Արայիկ Հարությունյանից հետո երկրորդ բեւեռը ստեղծվի եւ ավելի փոքրանա արմատական թեկնածուի, բոլորի իրական մրցակից, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի համար այլեւս ախոյան դարձած Վիտալի Բալասանի շանսերը: Որպեսզի բացառվի երկրորդ փուլը, ինչը մինչ Բաբայան-Մայիլյան դաշինքի ձեւավորումը բավականին իրատեսական էր համարվում:
Բայց քանի որ Երևանը Բալասանյանին չեզոքացնելու խնդիրը համարում է իր առաջնահերթությունը, ուստի գործի դրեց իր պլան Բ-ն: Մյուս թիրախը Արցախի գործող իշխանություններն են: Ակնհայտ է, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր թեկնածության շուրջ կարողացել է ապահովել քաղաքական և հանրային լայն կոնսոլիդացիա՝ այդ թվում Արցախի գործող իշխանության: Ուստի նաեւ վերջին հանգամանքով է պայմանավորված Հարությունյանի նկատմամբ անվստահությունը եւ նոր դաշինքի ձեւավորումը: 
Արմատական Բաբայանի հետ, ըստ էության, պաշտոնական Երեւանը մեծ հույսեր է կապում, որպեսզի ընտրություններից հետո բավականին կտրուկ լուծի տեղի թե ռազմական, թե քաղաքական էլիտայի հարցերը, իսկ թե ինչ կլինի հետո Բաբայանի հետ, որտեղ նա կհայտնվի, դա գիտի միայն մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Ինչեւէ, այդուհանդերձ հետաքրքիր կոմբինացիա է խաղարկվում, իսկ թե ինչ հանգուցալուծում կլինի, այս պահին դժվար է կանխատեսել:

Անի Սահակյան

դիտվել է 3784 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am