Կորոնավիրուսն ու Արմեն Սարգսյանը


Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Այդ համատեքստում, ինչպես նշվում է ՀՀ նախագահի լրատվկան ծառայության հաղորդագրության մեջ, զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է` լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ:
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ` Չինաստանից վերջին օրերին ստացվում են չափազանց մտահոգող տեղեկություններ կորոնավիրուսի մասին: Հայտարարվում է, որ այնտեղ հայտնաբերվել է հիվանդության եւս 1800 դեպք:
Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 63 922-ի: Չինաստանում գրանցվել է մահացությունների նոր 122 դեպք, ինչը բոլոր մահացածներին թիվը հասցնում է 1381-ի: Հայաստանում վիրուսից մահացության դեպք, բարեբախտբար չի գրանցվել:
Դրան Զուգահեռ Հայաստանյան լրատվամիջոցներն ու պաշտոնական աղբյուրները փաստում են, որ 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև այսօր Հայաստանի զինված ուժերում մահվան 14 դեպք է գրանցվել:
Այս երկու ցավալի իրողություններն ունեն նմանություն. երկու դեպքում էլ մարդիկ են զոհվել` մի դեպքում Չինաստանում, մյուս դեպքում` Արցախում և Հայաստանում:
Իսկ տարբերությունը կայանում է նրանում, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահացությունների դեպքերի նկատմամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրթություն է ցուցաբերել, ինչը տեղի չի ունեցել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի պարագայում:
Չնայած, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահն է և ի պաշտոնե համարվում է ՀՀ սահմանադրության երաշխավորը: Բայց արի ու տես, որ մարդն ավելի մտահոգ է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակով, քան թե ՀՀ զինված ուժերում մեկը մյուսին հաջորդող սպանություևններով և ինքանասպանություններում: Եվ թող որևէ մեկը չասի, թե նախագահը լիազորություններ չունի զինված ուժերի գործին միջամտելու: Նախագահը լիազորություն չունի նաև կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակի վրա ազդելու, բայց դա չի խանագարում, որ Արմեն Սարգսյանն առնվազն հետաքրքրվի կորոնավիուսով: Հետևաբար ՀՀ զինված ուժերի հարցերով Արմեն Սարգսյանը միշտ կարող է հետաքրքվել ու մտահագվել` ի շահ մեր զինվերների ու բանակի, եթե իհարկե, չի մոռացել , որ ինքը ոչ թե Չինաստանի, այլ Հաաստանի նախագահն է:
Հայկ Դավթյան

դիտվել է 1884 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am