Պարտված ինքնապատերազմ Նիկոլ Փաշինյանի համար

Եվրոպայում շրջագայող Նիկոլ Փաշինյանը տեսնես գիտակցում է, որ այսօր ամենամեծ հակահեղափոխությունը տեղի է ունենում բանակում:

Փաստորեն 2020 թվականի 43 օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերում մենք 14 զոհ ենք տվել: Ստացվում է` յուրաքանչյուր երեք օրը մեկ մի զինվոր ենք կորցրել: Հայաստանի համար սա աններելի բարձր թիվ է: Սա ավելին է, քան ինքնապատերազմը: Ընդ որում, այս կորուստները մենք ունեցել ենք խաղաղ պայմաններում, ոչ պատերազմական գործողությունների արդյունքում: Ընդ որում, դեպքերի մեծ մասը որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողների մահվան վերջին 4 դեպքերը գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն որակել են ինքնասպանություններ:

Ի վերջո եթե բանակում օրումեջ մի զինվոր է ինքնասպան լինում, նշանակում է բանակը լրջագույն խնդիր ունի: եվ եթե այդ բոլոր դեպքերը էսքան հեշտ ու հանգիստ որակվում են ինքնասպանություն, կնշանակի մենք կամավոր ինքնասպանության ենք դրդում մեր երկրի պաշտպանությունն ու ապագան և հայտարարում, որ չենք պատրաստվում բացահայտել այդ հանցագործությունները: Նման պայմաններում երկրի ղեկավարը Գերմանիայում Ալիևի հետ ռեալիթի շոու ցուցադրելու և Եվրոպայով մեկ սեփական երկրի սահմանադրական դատարանի դատավորների դեմ կռիվ տալու փոխարեն, պետք է ուղղակի բոլոր գործերը թողնի և զբաղվի հենց այդ խնդրով: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է հայտարարել, թե բոլոր դեպքերը ինքնասպանություն են: Թերևս նրան հարմար է հավատալ այդ անհեթեթ վարկածին: Բայց եթե Փաշինյանը չի հասկանում, որ իրենից բացի` ոչ ոք այլևս չի հավատում ինքնասպանության վարկածին, կնշանակի` նա ուղղակի չի կարևորում բանակում կատարված սպանությունների բացահայտումը:

Ինչու է Փաշինյանին թվում, որ իր խնդիրը, իբրև երկրի ղեկավար, Մարտի 1-ի զոհերի խնդիրը ուշադրության կենտրոնում պահելն է: Իսկ ով է քաղաքական և իրավական պատասախանատվություն կրելու զոհված 14 զինծառայողների համար, ով է պատասխան տալու այս երիտասարդների ծնողներին: Փաշինյանը ոտանավոր գրելու փոխարեն, թող մի բան գրի բանակի զոհերի մասին, թող պահանջի վիճակագրություն և վերլուծություն: Վերջապես սա կապ ունի տարրական բարոյականության հետ, որովհետև սա անհամեմատ ավելի լրջագույն հարց է, քան սևի ու սպիտակի կռիվը, քանի Մարտի 1-ն ու Հայաստանի քաղաքական դատաստանները:

 Հայկ  Դավթյան

Հ.Գ. 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Սա հատված է Նիկոլ Փաշինյանի` 2020 թ.-ի հունվարի 10-ի գրառումից:

 

դիտվել է 5125 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am