Ստամբուլում զինված անձը փորձել է կրակել հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` վկայակոչելով NTV հեռուստաալիքը, սպանության փորձը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, որտեղ անցկացվում է Դյունդարի գործով դատավարության նիստը:
Ինքը լրագրողը չի տուժել, սակայն ոտքի թեթև վնասվածք է ստացել NTV-ի թղթակիցը, ով լուսաբանելիս է եղել դատական գործընթացը: Նշվում է, որ հարձակվողը երեք կրակոց է արձակել Դյունդարի ուղղությամբ, երբ վերջինս դուրս է եկել դատարանից: Հանցագործին ձերբակալել են և տեղափոխել ոստիկանություն` հարցաքննելու:
Դյունդարը, ով Hürriyet թերթի գլխավոր խմբագիրն է, և թերթի` Անկարայում գտնվող բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը ձերբակալվել են անցյալ տարվա նոյեմբերին` Սիրիայում թուրքական հետախուզության կողմից գրոհայիններին զենքի գաղտնի մատակարարման մասին հոդված հրապարակելու համար:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը