Ուշագրավ զարգացումներ հայ -ղազախական հարաբերությունների սկանդալում

Պարզվում է, որ ավտոմեքենաների շուկայում, բացի «հասարակ» քաղաքացիներից, մեքենաների առք ու վաճառքում ներգրավված են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաների ծնողներ, մասնավորապես՝ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հայրը՝ Աղվան Գրիգորյանը: Նա 2019թ.-ի ողջ ընթացքում ակտիվ զբաղված է եղել մեքենաների ներկրման-արտահանման գործով: Ըստ որոշ տեղեկությունների՝ ծավալները հասել են ամսեկան կտրվածքով մոտ 250 մեքենայի:
Չի բացառվում, որ ղազախների մաքսատուրքը շրջանցելու նպատակով տարատեսակ կացության կարգավիճակներ ձեռք բերելու համար Աղվան Գրիգորյանը օգտվել է իր դստեր՝ բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքից:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

դիտվել է 736 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am