Երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաեւ՝ կուսակցությանն անդամակցությունից: Սահակյանը «Հայկազովի» զորամասի նախկին հրամանատարն է։ Անցած սեպտեմբերին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում նա հեռացավ բանակից, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մասին, առաջադրվեց, սակայն չընտրվեց։ Ու չնայած ակտիվ պատրաստվում էր Արցախի ԱԺ ընտրություններին, բայց երեկ կայացրեց նման անսպասելի որոշում։ Ինչո՞ւ։
Մեր արցախյան աղբյուրը հայտնեց, որ քայլը պայմանավորված է դաշտի խոշորացմամբ, վերջին օրերին դաշինքներ են ձեւավորվում, եւ ֆավորիտ նախագահացուները՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սահակյանի հետ բանակցել են աջակցություն ստանալու առաջարկով։ Որպեսզի որեւէ մեկին չնեղացնի, նախկին զինվորականը որոշել է քաղաքականությունից հեռանալ։
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը