«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մինի-հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները նախատեսում են էական փոփոխություններ իրականացնել Սահմանադրության մեջ, ինչի համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
Նախնական տեղեկությունների համաձայն, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանության որոշ ներկայացուցիչներն ու նրանց հարող փորձագիտական հատվածը, որոշ դեպքերում նախատեսվում են արմատական փոփոխություններ։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունների սեղանին դեռևս սաղմնային փուլում, որպես քննարկելի տարբերակ, դրված է երկպալատ խորհրդարանի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ նախկինում էլ եղել է քննարկման թեմա, սակայն մշտապես մերժվել է:
Ի դեպ, նախկինում ամենատարածված մոտեցումներից մեկն այն էր, որ Վերին պալատում լինեն բացառապես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, իսկ Ստորին պալատում՝ բացառապես մեծամասնական, որպեսզի մարզերի ներկայացուցչականությունը ապահովվի:
Երկպալատ խորհրդարանի կողմնակիցների մեջ կան այնպիսիք, որոնք առաջարկում են, որ Ստորին պալատում ընդգրկված լինեն նաև ներկայացուցիչներ Արցախից ու Սփյուռքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց իշխանության ներկայացուցիչներից մեկը, այս փոփոխությունը կարող է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ ներառականության տեսակետից առանցքային նշանակություն ունենալ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը