Նիկոլ Փաշինյանի` Էդմոն Մարուքյանի հետ կապված առաջնային պլանը

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հիշեցրել է նրա անցյալը՝ պնդելով, թե նախկին Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ մեկ այլ վարչապետի ներկայությամբ Մարուքյանը խոսում էր մեղմ տոնայնությամբ և ժպիտով: Եվ այժմ երբ Մարքուքյանը խոսքի մեջ դիտողություն է անում վարչապետին, դա ոչ ավել, ոչ պակաս հեղափոխության ձեռքբերումն է:
«Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել, նայենք Ձեր տոնը, բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ, այո՛, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Ասենք Դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի և որևէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսել, Ձեր խոսակցության տոնայնությունը այն ժամանակ և հիմա: Ես հասկանում եմ, կարող է այդ աթոռից է, որին Դուք նստած եք, տենց ոգեշնչում է առաջանում»,-ասել էր նա:
Էդմոն Մարուքյանը, ի պատասխան, հիշեցրել էր իր ելույթները Սերժ Սարգսյանի մոտ՝ նշելով, որ իշխանության գալուց հետո Փաշինյանի հիշողությունը թուլացել է։ Փաշինյանն էլ հակադարձել է, թե համացանցում ամեն ինչ կա` բոլոր ելույթների և հարցերի տեսագրությունները:
Իսկ ինչն էր այդպես հունից հանել Փաշինյանին. ընդամենը այն, որ Մարուքյանը նրան հարդարել էր, պատգամավորների հետ խոսել հարգալից և բարձրաձայնել էր Վանաձորում ԼԿ անդամի հասցեին հնչեցրած սպառնալիքի հարցը:
Ամեն դեպքում, հաջորդ օրը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր Սերժ Սարգսյանի հետ Էդմոն Մարուքյանի լուսանկարը և կից գրառում էր կատարել․ «Երբեք չես կարող արձագանքել, որովհետև ասելիք չունես, երբեք չես կարող արձագանքել` ուղեղի սրություն չունես, չես արձագանքի, որովհետև այդքան ազատ չես, չես կարող արձագանքել, քանզի քեզ արդեն հիմա է շատ ծանր, երբեք չես կարող արձագանքել, որովհետև դու իմ քաղաքական թիմի կեսի կեսի ոչ դուխն ունես, ոչ` ազնվությունը: Ուստի լռիր, բալքիմ մոռանանք, անցնի, գնա»:
Հաջորդաբար արդեն, Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը հրապարակել է Ալեն Սիմոնյանի սելֆին՝ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։
Նա նաև գրառում էր կատարել և նշել, թե առաջին անգամ Ալեն Սիմոնյանը իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի և լուսաբանված հանդիպման նկարը որպես մեծ կոմպրոմատ ընդդեմ Մարուքյանի.
« ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության և լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ ԵԼՔ դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու և քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է:

Թեպետ հասկանալի է, որ Ալենը ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էկ հրապարակավ պատմել է, որ 7-րդ գումարման ԱԺ-ի կազմավորումից հետո Ալեն Սիմոնյանն իրենց խմբակցությանը խնդել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին չքննադատել. « Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:

Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։ Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։

Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»,-գրել էր Գևորգ Գորգիսյանը։

Այնպիսի տպավարություն է, թե Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը շտապ կարգով Էդմոն Մարուքյանին ընդդիմության առաջնորդ կարգելու խնդիր են լուծում: Բայց պետք է ասել, որ կարգին գաղափարական բանավեճ նրանց միջև այդպես էլ չստացվեց: Մենք ականատեսը դարձանք խիստ կենցաղային լեզվակռվի:  Հասկանալի է, որ ընդդիմադիր թևն առաջիկայում հզորանալու է, ուստի անհրաժեշտ է յուրայիններին գործուղել այնտեղ: Սա Նիկոլ Փաշինյանի` Էդմոն Մարուքյանի հետ կապված  առաջնային պլանն է: 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3837 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am