Մեր սրերը կեռ չդնենք պատյան՝ Հանրաքվեի օրն է պանծալի, Մի արգելք մնաց, մի վերջին ատյան, Որ հասնենք վարար գետին ցանկալի: Արդարությունը կմեռնի, գիտեմ, Եվ հանրությունը կդառնա ամբոխ, Բայց մենք պատրաստ ենք օրենքը մորթել Եվ անթարթ նայել երկնքին ամպող: Ազատությունը եզրույթ է մի կեղծ Իմ ձեռքերով եմ բաշխել այն քանզի, Ում ինչքան հասավ, թեկուզ՝ բանաստեղծ, Թող բավարարվի՝ քարշ գալով հազիվ: Թող Այո-ն հաղթի Նոր Հայաստանին, Հնից էլ ոչինչ պետք չէ արդեն ինձ, Դու գնա, թափոր, օդը տատանիր, Որ փառքիս հանկարծ բան չպատահի: Մեր սրերը կեռ չդնենք պատյան, Հանրաքվեի օրն է պանծալի, Մի արգելք մնաց, մի վերջին ատյան, Այն պետք է ընկնի շանթից կայծակի…
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը