Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստացել է Կարլ Մեծի անվան հեղինակավոր եվրոպական մրցանակ, որը հնագույն եվրոպական մրցանակ է Եվրոպայի միավորման գործում ունեցած ներդրման համար։Պապը մրցանակի է արժանացել «չափազանց մեծ ներդրման, խաղաղությանը, փոխըմբռնմանը եւ գթասրտությանը նվիրվածության համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վատիկանում անցկացված պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Մրցանակը հանձնվում է ամեն տարի` 1950-ից ի վեր, մարդկանց եւ կազմակերպությունների, մրցանակակիրները պատվոգիր եւ շքանշան են ստանում: Պարգեւը անվանվել է Կարոլինգների կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի պատվին, որի նստավայրը Աաահենն էր: Սովորաբար հանդիսավոր արարողությունն ընթանում է Համբարձման քրիստոնեական տոնին` Աահենի քաղաքապետարանի թագադրման սրահում, սակայն այս անգամ որոշվել է մրցանակը հանձնել Վատիկանի Առաքելական դղյակում:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը