Վիետնամական հետուստաալիքներն անդրադարձել են ԼՂ խնդրին, քառօրյա պատերազմին ու Ցեղասպանությանը

Վիենտանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ապրիլին վիետնամական երկու հեռուստատեսություններով հաղորդումներ են հեռարձակվել Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաեւ՝ 2016 ապրիլյան իրադարձությունների եւ Հայոց ցեղասպանության մասին: Նշենք, որ երկու հեռուստատեսությունն է համավիետնամական են՝ այն է ունեն 80 մլն լսարան: Վերոնշյալ հաղորդումներում հանդես են եկել Վիետնամում ամենահայտնի գիտնականներ, քաղաքական մեկնաբաններ: ԼՂ հակամարտության մասին հաղորդումը հեռարձակվել է վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» /ANTG/ հեռուստաալիքով՝ «Լեռնային Ղարաբաղ՝ պայթունավտանգ տակառ Կովկասում» խորագրով: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի Պաշտպանության մարտավարության ինստիտուտի նախկին տնօրեն, Վիետնամում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ճանաչված փորձագետ՝ գնդապետ Լե Թե Մաուն: Հաղորդման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվում ԼՂՀ-ում 2016 ապրիլի իրադարձությունների մասին, որից հետո գնդապետ Լե Թե Մաուն խոսում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստի մասին, անդրադարձ կատարում Ադրբեջանում տնտեսական, հասարակական խնդիրներին, հիշատակում Ադրբեջանում կոռուպցիայի «էնդեմիայի» մասին՝ հանգելով այն եզրակացության, որ սա Թուրքիայի պատվերն է, որը օգնում է Ադրբեջանին զենքով եւ քաղաքական աջակցությամբ: Ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը եւ ներկա զարգացումները: Փորձագետն նաեւ անդրադառնում է  այս տարածաշրջանում համաշխարհային տերությունների շահերին, ռուս-թուրքական հակամարտությանը, ինչպես նաեւ ԼՂՀ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում՝ Իսլամական պետության կողմից սպառնացող վտանգին: ԼՂ հակամարտության մասին մեկ այլ հաղորդում հեռարձակվել է Վիետնամի պաշտպանության նախարարության «Վիետնամի պաշտպանություն» /QPVN/ ալիքով: Հաղորդավարի զրուցակիցներն են Վիետնամի հասարակական գիտությունների ակադեմիայի դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Նգույեն Չահն Տոանը եւ Հասարակական անվտանգության մարտավարության եւ գիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, գեներալ-մայոր Լե Վան Կունը: Չրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ հանգելով այն եզրակացության, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Վերջիններս նման գործողությունները հիմնավորում են Ադրբեջանում տնտեսական ճգնաժամով եւ նավթի գների անկումով: Նրանք նաեւ գնահատական են տալիս ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերություններին տարածաշրջանի այլ պետությունների հետ՝ շեշտը դնելով հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Հայոց ցեղասպանության մասին հաղորդումը հեռարձակվել է վիետնամական հեռուստատեսության «Համաշխարհային անվտանգություն» /ANTG/ հեռուստաալիքով՝ «Ցեղասպանություն. ողբերգություններ, որոնք շարունակվում են այսօր»  խորագրի ներքո: Հաղորդավարի զրուցակիցն է Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի ղեկավար դոկտոր Դո Սոն Հայը: Սկզբում հաղորդավարը ներկայացնում է ապրիլ ամիսը, որպես շատ ցեղասպանությունների իրագործման ժամանակահատված: Ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր, ԻՊ զինյալների քրիստոնյա, քուրդ եւ այլ փոքրամասնությունների դեմ իրականացրած ջարդերի եւ 1975թ. Կամբոջայում Կարմիր կխմերների կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ տեսաշարեր: Հաղորդման ընթացքում մեջ է բերվում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղերձը. «Մարդկությանը հայտնի վատագույն աղետը վերապրելուց հետո մենք պետություն ենք կառուցել, եւ այսօր Հայաստանը նպաստում է այդ հանցագործություններից զուրկ աշխարհ կառուցելու ջանքերին: Մենք հաստատակամ ենք խնդիրը միջազգային օրակարգում պահելու եւ ցեղասպանության ճանաչման առավել արդյունավետ մեխանիզմ զարգացնելու հարցում: Օրինակ, դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելը»: Դոկտոր Դո Սոն Հայը, անդրադառնալով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանությունների դեմ կոնվենցիայի դրույթներին, նշում է, որ կոնվենցիան ստորագրող պետությունները ինքնըստինքյան պետք է պայքարեն ցեղասպանության ցանկացած դրսեւորումների դեմ: Դոկտոր Դո Սոն Հայը համաձայնություն է հայտնում ՀՀ դեսպանի կողմից հնչեցրած այն ճշմարտությանը, որ ցեղասպանությունների կանխարգելման ամենագործուն միջոցը ցեղասպանության հանցագործության մասին տեղեկացվածության բարձրացումն է ու այդ ոճրագործության հիշողության պահպանումը:

 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am