«Եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօրվա հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք բավականին ուշացրել ենք ԼՂՀ անկախության ճանաչումը:Ըստ նրա՝ երեկ Կառավարությունը մեր Սահմանադրական դատարանին բնորոշ ինչ-որ լղոզված եզրակացություն է տվել և եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը, Ադրբեջանն այդ 5 միլիարդի զենքը գնած չէր լինի, նման պատերազմ չէր լինի: «Ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ, սա այդ դեպքն է, մենք բավականին ուշացրել ենք այս հարցի ճանաչումը: Սակայն, այնուամենայնիվ, այս պահին Արցախի ճանաչման գործընթացը դեռևս չի լինի, որովհետև նախագահի մամլո խոսնակն այս անգամ նշեց, որ առաջինը Սերժ Սարգսյանը կասի դրա մասին: Ես դեռևս չեմ տեսնում ճանաչման գործընթաց»:
