Նիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650.000 «Այո» քվե ապահովելու նպատակադրումը շատ մշուշոտ է թվում

«168ժամը» գրում է. Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, որ «Այո» ասելով՝ քաղաքացիները «Ոչ» են ասելու ոչ միայն՝ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին, այլև՝ նախկին իշխանություններին՝ առանձին-առանձին ու ամբողջության մեջ։ Մի խոսքով, իշխանության կողմից ամեն ինչ արվում է սպասվող հանրաքվեն որպես հեղափոխական ակտ ներկայացնելու համար։

Հաշվարկը հասկանալի է՝ այդ ճանապարհով փորձ է արվում հասարակության մեջ արթնացնել զգայական ֆոնը, որը, իշխանության կարծիքով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամասեր ու ստիպելու է «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Դա, սակայն, չափազանց դժվար լուծելի խնդիր է, գոնե այս պահին շատ մշուշոտ է թվում շուրջ 650.000 «Այո» քվեներ ապահովելու՝ իշխանության նպատակադրումը։

Առավել ևս, որ հանրաքվեին քվեարկելու համար իրական մարդկանց ներկայություն է պետք, իսկ Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում իշխանություններին տարբեր ածականներով քծնանքի, գովեստի տողեր և ընդդիմությանը հայհոյանքի խոսքեր գրող օգտատերերի գերակշռող մասը կամ կեղծ լուսանկարներով բացված (ֆեյք, իրականում գոյություն չունեցող) օգտահաշիվներից են, կամ Սփյուռքում՝ տարբեր երկրներում ապրողներ, որոնք ոչ միայն չեն կարող քվեարկել, այլև Փաշինյանի կոչին կհետևեն միայն այն դեպքում, եթե, օրինակ, ավիատոմսի և հյուրանոցի հարց լուծվի:

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգից ուղիղ հեռարձակմամբ կոչով դիմեց արտերկրի հայերին։

«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել և ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո ասել հեղափոխությանը, այո ասել օրինականությանը, այո ասել ազատ և երջանիկ Հայաստանին, այո ասել ազատ և երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,- Հատկապես, որ կան էժան ավիատոմսեր»:

Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի այդքան կողմ ձայներ ստանալ, ո՞րը կարող է լինել հանրաքվեի տապալման քաղաքական հետևանքը։ Եթե առաջնորդվենք իշխանության այն տրամաբանությամբ, որով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն փորձ է արվում ներկայացնել՝ որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե, ապա դրա տապալման դեպքում նշանակելու է, որ հանրությունը գործող իշխանությանը չի վստահում այնքան, որքան վստահել է մեկ տարի առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 683 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Դժվար է, բայց պետք է անել Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան «Եթե էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Հերի՛ք է․ Միկրոինֆարկտ եմ ապրում, ինչի են պարում, տժժում․ անհետ կորածների ծնողներ (video) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ ձերբակալության, ազատությունից զրկելու գործողություններից․ ՄԻՊ Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում «Պատուհան է բացվել»․ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (video) Կա՛մ Նիկոլը հունիսի 7-ին միացնում է Հայաստանի կործանման ժամացույցը, կա՛մ… Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը. Սաղաթելյան Փաշինյանը հաստատեց՝ հենց իրենք են պատերազմ բերում․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ» Փաշինյանի մոտ վախերը հասել են ծայրահեղության. «Իրավունք» Հնդկաստանի 6 քաղաքացիներ մուտք են գործել իրենց համերկրացիների բնակարան, ծեծի ենթարկել նրանց Իրանի ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ՝ տունդարձ. թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից. Տեր Աբրահամ Արեգակը կարող է ակտիվության նվազագույն մակարդակում մնալ մինչև շաբաթվա վերջ. գիտնականներ Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի. Ռոբերտ Քոչարյան Տարածաշրջանում կայունություն կհաստատվի, եթե հարգանք ցուցաբերվի ժողովուրդների կամքի նկատմամբ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերման. Թրամփ Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում չօգտագործեն «Գյոյչան»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am