ՌԴ-ից զենքի ձեռքբերման աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր տեղեկացրեց, որ վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքները իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Ինչպես տեղեկացրեց՝ այս հարցով Զինված ուժերի պատասխանատուները ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հիմա ակտիվ աշխատանքներ են տանում: «Համաձայնագրով որոշակի ժամկետներ և գործողություններ կան նախատեսված: Ես չեմ կարող կոնկրետ օր ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի զենքը, ուղղակի պետք է վստահ լինենք, որ համաձայնագրով նախատեսված գործողությունները կողմերը կիրականացնեն սահմանված ժամկետներում»,- ասաց Նահապետյանը:
