Դավութօղլուն հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավորի տեղ կզբաղեցնի. Գոչունյան
Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հավանաբար հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավոր կդառնա: «Առաջիկայում Թուրքիայի կառավարությունը գուցե հրաժարական ներկայացնի, բայց ամեն ինչ կախված է մայիսի 22-ի համագումարից: Հավանաբար Դավութօղլուն հաջորդ խորհրդարանում շարքային պատգամավոր կդառնա», - ասել է Ա.Գոչունյանը լրագրողներին Երևանում: «Դավութօղլուն հրաժարական որպես այդպիսին դեռևս չի նեկայացրել:Վարչապետի պաշտոնն այս պահին թափուր չէ: Նա ընդամենը հայտարարել է, որ հաջորդ համագումարին իր թեկնածությունը չի առաջադրելու»,- ասաց Ա.Գոչունյանը: «Խորհրդարանի մեծամասնությունը, որը զբաղեցնում է «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը, որոշել են գնալ արտահերթ համագումարի: Այդ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ով կզբաղեցնի այդ աթոռը: Կընտրվի նոր կուսակցապետ, որից հետո վարչապետ Դավութօղլուն կներկայացնի հրաժարական, այնուհետև՝ կառավարությունը», - մանրամասնեց Ա.Գոչունյանը:
