Բացահայտ խախտումներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում (տեսանյութ)

Տարոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դու լավ մարդու տղա ես. գնա, հացիս վայիս մի եղիր ... դու էստեղ լինես էլ, չլինես էլ՝ ընտրվողը մեկ է ընտրվել է արդեն». Թուրալ Գյանջալիևն ընտրվել է բազմաթիվ ընտրախախտումներով՝ ամենափոքր ընտրատարածքից:

Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Թուրալ Գյանջալիևն ընտրվել է 56.7 % ձայներով՝ «Խանքենդի» (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) կոչվող վիրտուալ ընտրատարածքից: Ընտրատարածքն ունեցել է հանրապետությունով մեկ ցրված 13 ընտրատեղամաս: Ըստ պաշտոնական տվյալների՝ այդտեղ գրանցված է 5006 ընտրող (իրականում ավելի քիչ են):

Ըստ այդ արդյունքների՝ Թ. Գյանջալիևն «ընտրվել է» 1596 ձայնով (56,7 %): Նրա հիմնական հակառակորդներից մեկը՝ Հաշիմով Էլբրուսը, հավաքել է 303 ձայն: Մյուս հավակնորդներից ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության՝ «Ղարաբաղի թղթակից» Ադըգյոզալով Շամխալը հավաքել է 227 ձայն, Սամադով Սաբուհի անվամբ թեկնածուն՝ 226 ձայն: Մյուսները մի քիչ ավելի թիչ: Ընդհանուր 9 թեկնածու է եղել: Էսպես ասեմ՝ մեր համայնքապետն ավելի շատ ձայն ա հավաքել. մի գյուղապետի տեղ հա:

Ու էսքանի միջից բազմաթիվ արձանագրված ընտրախախտումներ, որոնք ներկայացնում եմ հերթով.

երեկ ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանի ԿԸՀ կայքը հայտնել է 2167 անձի քվեարկության մասնակցելու մասին: Թուրալի հակառակորդ թեկնածուներից Շամխալ Ադիգյոզալովն ասում է, որ ավելի երկու ժամ անց՝ ժամը 17:30-ի հատվածում, իրենց դիտորդները բոլոր 13 ընտրատեղամասում հաշվառել են 1650 ընտրողի մասնակցություն, ինչը հաստատվել է նաև տեղերում ընտրատեղամասերի նախագահների տված տվյալների հետ:

Որոշ ընտրատեղամասերում Թուրալի հակառակորդ թեկնածուների ներկայացուցիչներին սպառնացել են ոստիկանությամբ, ոստիկանություն կանչել, խոչընդոտել նրանց աշխատանքին:

Սումգայիթում տեղակայված 5-րդ ընտրատեղամասում կանխվել է Սումգայիթի և Լերիկի շրջանի այլ՝ «ոչ փախստական» ընտրողների մասնակցությունը: Որտեղ չի կանխվել, որքան են լցոնել՝ չգիտենք:

Քվեախցիկներում արձանագրել են երկու անձով քվեարկելու դեպքեր:

Քվեաթերթիկները հաշվելու ընթացքում քվեատուփը տարել են այլ փակ սենյակ, արդյունքները տեղում չեն ասել հետո:

Կան բազմաթիվ այլ խախտումներ, սքրինշոթները տեղադրում եմ, բայց էս մեկը շատ լավն ա. Թուրալի հակառակորդներից մեկի վստահված անձին ընտրատեղամասի ղեկավարն ասել ա. «Դու լավ մարդու տղա ես. գնա, հացիս վայիս մի եղիր ... դու էստեղ լինես էլ, չլինես էլ՝ ընտրվողը մեկ է ընտրվել է արդեն»:

Այսպիսով ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրալի գործերն այդքան էլ լավ չեն «ղարաբաղցիների» շրջանում: Առաջադրվել է ամենափոքր ընտրատարածքից, ոչ թե ասենք մյուս ընտրատարածքներից, որտեղ 30-40 հազար գրանցված ընտրողներ կան (ըստ ցուցակի): Բայց անգամ այդտեղ «ընտրվել» ա բազմաթիվ խախտումներով՝ մի կերպ հավաքելով (բառիս բուն իմաստով) 1596 ձայն: Էս ձայները հավաքած մարդը ամոթ էլ ա որ էլի ասի «ես Ղարաբաղի ադրբեջանցիների առաջնորդն եմ», կամ էլ իրա 1596-ին կարա վերցնի գա, եթե էդ թվի մի մասը մահացած չեն, մի մասը ուրիշ տեղերից հավաքագրված, իսկ կեսը՝ ընտրատեղամասերի ղեկավարների դարակներից հանված թղթեր:

Нет описания фото.

На изображении может находиться: текст

Нет описания фото.

 

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am