Արմեն Սարգսյանը որոշեց այն, ինչ 1933 թվականին արեց Գերմանիայում նախագահ Գինդենբուրգը` Հիտլերի համար բացելով իշխանության դռները

Արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Դրանով իսկ կոպտագույն ձևով խախտելով երկրի հիմնական օրենքը: Իր այս քայլով, նա ապագայում կանգնելու է դատարանի առջև, որպես երկրի սահմանադրական կարգը խախտած անձնավորություն: Բացի այդ, իր այս քայլով նա դարձավ հանրության գիտակից զանգվածի համար յուրօրինակ «persona non grata», որին բոլորը հիշելու են, որպես ո՛չ միայն անհայրենիք, այլև պետության շահերը դավաճանած անձնավորություն:

Սակայն այս ամենից բացի, նա իր քայլով հիշեցրեց մեկ այլ պատմական միջակություն` 1933-ին Գերմանիայի նախագահ Գինդենբուրգին, որի որոշման արդյունքում Ադոլֆ Հիտլերի առջև «լեգիտիմ» կարգով բացվեցին իշխանության դռները:

Ինչո՞ւ Գինդենբուրգը Հիտլերին դարձրեց Գերմանիայի ռեյխսկանցլեր

Ինչպես հայտնի է, 1932-ին Գերմանիայի Բունդեստագում սկսեցին քննարկել այն ժամանակվա երկրի նախագահ Պաուլ Ֆոն Գինդերբուրգի կոռուպցիոն չարաշահումները` կապված այն հանգամանքի հետ, որ վերջինս պետական հիմնադրամի հաշվին կառուցել էր իր ճոխ առանձնատունը և, որպեսզի խուսափի նաև այլ շահարկումներից, այն որպես նվիրատվություն հանձնել էր իր որդուն: Այդ ժամանակ խորհրդարանում ընթանում էր բուռն բանավեճ այս խնդրի շուրջ և շատ խմբակցություններ պայանջում եին պատասխանատվության ենթարկել ծերուկ նախագահին: Վերջինս վախենում էր այդ ճակատագրից և փորձում էր դաշնակիցներ գտնել նույն խորհրդարանում: Սակայն այնպես էր ստացվել, որ միակ ուժը ով կարող էր փրկել այդ պահին ծերուկին նացիստներն էին, ովքեր ունեին մեծ ներկայացուցչություն երկրի այն ժամանակվա խորհրդարանում: Սակայն Գինդենբուրգին աջակցելու դիմաց նրանք պահանջում էին, որ նախագահը ստորագրեր Ադոլֆ Հիտլերին ռեյխսկանցլերի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Այդ ժամանակ Գերմանիայի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը դեմ էր Հիտլերին, քանզի մարդիկ հասկանում էին, թե ինչ կնշանակի, եթե նրա ձեռքում հայտնվի բացարձակ իշխանություն: Գինդենբուրգը տատանվում էր: Մի կողմից նրան տանջում էին խիղճը, հանրային կարծիքը, մյուս կողմից` նա վախենում էր քրեորեն հետապնդվելուց: Բացի այդ, Գինդենբուրգին ի օգուտ Հիտլերի աջակցությամբ հանդես էին եկել Գերմանիայի և արտերկրի հայտնի օլիգարխիկ շրջանակները նույնպես: Օրինակ` հայտնի մեծահարուստ Ֆորդերի կլանի ներկայացուցիչները: Նույնիսկ վարկած կար, որ այդ քայլի համար, Գինդենբուրգին մեծ կաշառք էին առաջարկել նման որոշում կայացնելու համար: Երկար-բարակ տատանվելուց հետո, 1933-ի հունվարի 30-ին Գինդերբուրգը հանձնվեց և ստորագրեց Հիտլերին Գերմանիայի ռեյխսկանցլեր նշանակելու հրամանագիրը, որից հետո Հիտլերը տիրացավ արդեն ողջ իշխանությանը: Մեկ տարի անց, Գինդենբուրգը հավանաբար խղճի խայթ զգալու պատճառով հիվանդացավ քաղցքեղով և մահացավ: Նույն թվականին արդեն Հիտլերը հանրաքվե անցկացրեց, վերացրեց նախագահի պաշտոնը, իսկ Գինդենբուրգի լիազորությունները վերցրեց իրեն` ստանալով «երկրի ֆյուռեռի» կոչում: Թե ինչ եղավ հետագայում, արդեն շատերին է հայտնի:

Պարզապես այս պատմությունը հիշեցի, երբ այսօր իմացա, որ նախագահ Սարգսյանը համաձայնվեց խախտել հիմնական օրենքը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը:

Գինդենբուրգի «բախտը բերեց» և նրան չդատեցին Նյուրնբերգում, քանզի նա մահացավ 1934 թվականին:

Ինչպիսի՞ն կլինի հայաստանյան նմանատիպ գործիչների ճակատագիրը` զերծ կմնանք մեկնաբանությունից, թեև, ինձ գոնե, դա հայտնի է: Քանզի պատմական օրինաչափությունները գրեթե ամենուրեք գործում են մոտավորապես նույն կերպով:

Անհայտ է միայն այն, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանը այս ամենի համար, քանզի հայտնի է, թե ինչ գին վճարեց իր ֆյուռեռի արկածախնդրության պատճառով Գերմանիան 1945 թվականից հետո` ընդմիշտ կորցնելով իր պատմական տարածքները` Սելեզիան, Քյոնիգսբերգը և այլն: Իսկ մարդկային զոհերի և բարոյական վնասի մասին, նույնիսկ խոսք անգամ չկա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

zham.am

դիտվել է 3670 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am