Ֆեյքերը շարունակում են «սատարել» Նիկոլ Փաշինյանին. 190 «սրտիկող» ֆեյք կապանյան ասուլիսից

Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս էր հրավիրել, որտեղ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» շարքը ներկայացնելուց հետո պատասխանում էր լրագրողների հարցերին: Եվ ինչպես նախկինում, այդ օրն էլ վարչապետի ուղիղ եթերում «ֆեյքային հրավառություն» էր:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում ուղիղ եթերի տեսանյութը կազմակերպված ձևով հավանել են մի քանի հարյուր կեղծ օգտահաշիվներ: Վերջիններիս գործողությունները նպատակ ունեն հանրային բարձր աջակցության շղարշ ստեղծել սոցիալական տիրույթում, ինչպես նաև արհեստական ձևով պահպանել Նիկոլ Փաշինյանի` նախկինում ունեցած ռեյտինգը: Նյութը հավանելուց բացի` ֆեյքերը նաև մեկնաբանություններ են թողնում տեսանյութի ներքո, որոնք «աշխատում են» մի քանի հիմնական ուղղություններով.

- դրանց գերակշիռ մեծամասնությունն իրենց աջակցությունն ու սերն են հայտնում իրենց սիրելի վարչապետին,
- հայհոյում և վիրավորում են այն իրական օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ են թողնում,
- հայհոյանքներ են տեղում նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին,
- վիրավորում, հայհոյում և անիծում են հարցեր տվող լրագրողներին:

AntiFake.am-ը ուղիղ եթերի ընթացքում իրականացրել է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգ, որի արդյունքները ներկայացնում ենք 2 կատեգորիայով.

1. Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տեսանյութը «Love» նշանով հավանած 190 կեղծ օգտահաշիվներ,
2. Նույն տեսանյութին մեկնաբանություն (comment) թողած 90 կեղծ օգտահաշիվներ (կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ)։

Ցանկում առանձնացված են միայն ակնհայտ կեղծ օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած բոլոր չափանիշներով դասակարգվում են կեղծ օգտահաշիվների շարքին։

Ստորև ներկայացնում ենք ուղիղ եթերի գրառումը «Love» նշանով հավանած 190 կեղծ օգտահաշիվ:

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

Մանրամասները` antifake.am

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am