«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 2020 թվականի գնումների պլանը բավական «ճոխ» է ստացվել։ Տարբեր ապրանքների, ծառայությունների ձեռքբերման եւ աշխատանքների կատարման նպատակով համայնքապետարանը նախատեսում է ծախսել 48 մլն 501 հազար դրամ։ Թիվն ամրագրված է 2020 թվականի հունվարի 22-ին ներկայացված գնումների պլանում։
Այսպիսով՝ տարբեր գնի եւ քանակի ծաղիկներ ձեռք բերելու համար համայնքապետարանը մտադիր է ծախսել 675 000, իսկ ծաղկեփնջերի պատրաստման համար՝ կես միլ իոն դրամ։
Զանազան սննդամթերքի եւ չոր մթերքի համար նախատեսված է 700 հազար դրամ։ Համայնքապետարանը մտադիր է նաեւ 150 հազար դրամ արժողությանբ 3 անլար հեռախոս, գրասենյակային, ինչպես ցանկում է նշված, սպասարկողի 5 աթոռ ձեռք բերել ՝ 68 400 դրամ արժողությամբ՝ դրա համար վճարելով 342 հազար դրամ։
Ներկայացուցչական ծառայությունների համար համայնքապետարանը մտադիր է տրամադրել 990 հազար դրամ։ Տարբեր գերատեսչությունների գնումների պլաններն ուսումնասիրելով՝ կարելի է փաստել.
գրեթե բոլորը մեկ տողով են նշում էլեկտրականության, գազի, հեռախոսային ծառայությունների համար նախատեսվող գումարի չափը։
Սակայն Մարմաշենի համայնքի գնումների պլանում առանձին տողով նշված է, որ գումար է հատկացվելու կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման ծառայության համար՝ ընդհանուր առմամբ 150 հազար դրամ»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը