Եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել.Ս.Նիկոյան
«Քառօրյա պատերազմից հետո Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքում ձևավորվեց բոլորովին այլ մթնոլորտ :Եթե մինչև հիմա միջնորդ երկրները կարծում էին, որ չպետք է թույլ տրվի, որ ռազմական բախում տեղի ունենա, որովհետև բոլորի մոտ մտավախություն կար, որ նա ռազմական ճանապարհով կլուծի հարցը, այլևս բոլորը հասկացան, որ չի կարող Ադրբեջանը դա անել և լրիվ այլ իրավիճակ է:Ադրբեջանը մինչ այս պարբերաբար ասում էր, որ մեկ օրվա ընթացքում կարող էր լուծել Արցախի հարցը, սակայն բոլորը տեսան, որ չկարողան դա լուծել»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը և հավելեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ ունի որոշակի դիրքորոշումների կոշտացում: «Կարևոր է, որ միջնորդ երկրները համարում էին, որ Հայաստանը կամ ԼՂՀ-ն դիմելու է իրենց, խնդրելու, աղաչելու է, եկեք օգնեք, փրկեք, երևի թե, շատերն այդպես էինք մտածում, այդպես չեղավ և ԼՂՀ և ՀՀ սահմանը հայ զինվորն է պահում,այլ ոչ թե խաղաղարար ուժեր և, ըստ էության, մեր բանակը հզոր երկրների և այլ պետությունների խաղաքարտերը խառնել է, և իշխանությունը բանակցությունների վերաբերյալ ունիր դիրքորոշման կոշտացում »,-ասաց նա: «Ըստ էության, եթե ռազմական գործողություններ են գնում՝ անիմաստ է բանակցությունների մասին խոսել:Բազմաթիվ անգամներ առաջարկ է եղել Արցախի անկախությունը ճանաչելու համար: Բայց ամեն ինչ պետք է անել իր ժամանակին: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Այդ գաղափարն ամեն հայի սրտին մոտ գաղափար է: Բայց հիմա, իշխանությունները կարծում են, որ այն պահը չէ, որ այդ որոշումը կայացվի»,-ասաց նա և նշեց, որ երեկ Կառավարությունը ձեռնպահ մնաց դրական եզրակացություն տալ նախագծին և հաստատվեց միայն, որ այդ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա:
