Թույլ մի տվեք՝ տհաս միտքը հաղթի․ վերջ տվեք խաղադրույք կատարել «պողոսների» վրա․Լարիսա Ալավերդյան (video)

Արդեն մեկուկես տարի է, որ ադրբեջանցիները փորձում են լեգիտիմացնել ադրբեջանական համայնքը. Ադրբեջանը Արցախում վիրտուալ ստեղծել է ընտրատեղամասեր, և առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք թեկնածու ունեն Ստեփանակերտի «ընտրատեղամասից», որն էլ ընտրվելու դեպքում լինելու է բարձր սուբյեկտայնություն ունեցող անձնավորություն: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Ադրբեջանի հարցերով փոչձագետ Անժելա Էլիբեգովան:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ բանակցում է հստակ փաստաթղթով, որը մաս-մաս են ներկայացնում ժողովրդին. «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին, ուրեմն կա արդեն ինչ-որ փաստաթուղթ»:

Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր վերջին ասուլիսի ժամանակ էլ խոսեց մի փաստաթղթի մասին, որը նա գցեց նախկին իշխանությունների վրա՝ ասելով, որ այդ փաստաթուղթն իրեն մնացել է նախորդներից. «Այն, ինչ ասեց Նիկոլը Կապանում, այդ քարոզն այսօր Արցախի սահմանամերձ գյուղերում տանում են։ Ժողովրդին քարոզում են, որ վաղ, թե ուշ այս հողերը հանձնելու են»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարևորեց հանրության հետ աշխատանքը և նշեց, որ նախորդ երեք նախագահները մշտապես շատ հստակ են իրենց դիրքորոշումն արտահայտել Արցախի հարցի լուծման վերաբերյալ. «Ես քննադատում եմ երեք նախագահներին, որովհետև մենք այդպես էլ չկարողացանք բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» մեջ փոփոխություններ մտցնել, ինչի պատճառով էլ հայտնվել ենք իրավունքների ոտնահարման գոտում»:

Դիտարկմանը՝ ի՞նչ մոտեցումներ ունի այսօրվա իշխանությունը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես վախենում եմ, որ այս իշխանությունն ունի իր-իսկ մոտեցումներն արցախյան հարցի շուրջ»:

Լարիսա Ալավերդյանը չի հասկանում՝ որքան պետք է խոսեն նախկինների թողած ժառանգությունից, որովհետև նախկիններն իրենց արածների համար, ինչպես ինքն է նշում, տեսնում ենք՝ որտեղ են:

Խոսելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումից ու դրա արդյունքներից՝ Անժելա Էլիբեգովան ասաց. «Բանակցությունները փաստացի մտնում են ինտենսիվ փուլ: Կա հստակություն՝ ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցել, սակայն մենք գնալով առավել քիչ ինֆորմացիա ենք ունենալու՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին»:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ կարևորը հանդիպման մի քանի ժամերը չեն, որովհետև մենք տեսնում ենք, որ Արդբեջանը թե՛ դիվանագիտական, թե՛ պատերազմական մարտավարություններ է մշակում:

Լարիսա Ալավերդյանն էլ նշում է, որ ժամանակն է հստակ աշխատանքներ իրականացնել. «Չի կարելի զենքը գցել ձեռքներիցս։ Պետք է աշխատել, որ հասարակության որոշիչ ուժը չլինեն «պողոսները»»։

 

դիտվել է 941 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am