Նազարբաեւը թույլ չի տա
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը թույլ չի տա, որ իր երկրում կրկնվի ուկրաինական իրադարձությունների սցենարը: Նման հայտարարությունը, ըստ tengrinews.kz-ի, Նուրսուլթան Նազարբաեւն արել է իր նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: «Հիմա լիբերալություն անելու ժամանակը չէ: Մենք պետք է երկիրը պահպանենք: Հիմա բարդ ժամանակներ են, ղազախստանցիները չեն ուզում ուկրաինական իրադարձություններ Ղազախստանում, ես դա գիտեմ, թող բոլորն իմամանան: Իսկ ովքեր ուզում են դրանք այստեղ բերել, մենք ամենակոշտ միջոցները կձեռնարկենք»,- ասել է Նազարբաեւը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտնել է նաեւ, որ երկրում առկա խնդիրների մասին ժամանակին իմանալու համար հատուկ գերատեսչություն կստեղծվի: Նոր ստեղծվելիք տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարությունըմ ըստ այդմ, պետք է զբաղվի լրատվական դաշտի դիտարկմամբ, ներառյալ համացանցային ռեսուրսները, որպեսզի արձագանքի եւ բացահայտի երկրում առկա առավել սուր հարցերը:
