ԻՊ ահաբեկիչները Բուրկինա-Ֆասոյում հարձակվել են հյուրանոցի վրա. կան տասնյակ զոհեր
63 պատանդ է ազատ արձակվել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի Splendid հյուրանոցի գիշերային գրոհի հետևանքով, AFP-ին հայտնել է արևմտաաֆրիկյան այդ երկրի տեղեկատվության նախարար Ռեմի Դանջինուն: Նրանցից 33-ը վիրավոր են: Ազատ արձակվածների թվում է նաև Բուրկինա-Ֆասոյի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Կլեմենտ Սավադոգոն: Գրոհի հետևանքով հյուրանոցը հրդեհվել է, հայտնում է BBC-ն: «Մեր ուժերը ֆրանսիացի հատուկ ջոկատայինների հետ շարունակում են մարտը: Կան սպանվածներ, սակայն մենք դեռ չունենք հստակ թվեր»,- ասել է Ռեմի Դանջինուն: Ավելի վաղ Ուագադուգուի համալսարանական հիվանդանոցի տնօրենը Reuters-ին հայտնել էր, որ սպանվել է նվազագույնը 20 մարդ:
