Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 110-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս: Ազգային ընտրանին ունի 316 միավոր: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ հորիզոնականում Բելգիան է, իսկ եռյակի վերջում՝ Չիլին:
