Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը

Փաստ օրաթերթը գրոմ է. Մեր բանակում խնդիրներ կա՞ն: Իհարկե կան, իհարկե եղել են, ինչպես և բոլոր բանակներում: Դրանց մասին պե՞տք է բարձրաձայնել: Անշուշտ, պետք է. ջայլամային քաղաքականությունը ոչնչով չի օգնի: Սակայն բանակն այն օղակն է, ուր «կարմիր գծերն» առավել հստակ պետք է լինեն, և ցանկացած անդրադարձի պարագայում անհրաժեշտ է բացառիկ զգուշություն:

Վերջին շրջանում, ցավոք, բանակի հետ կապված ոմանց ծայրահեղական դիրքորոշումները, մեղմ ասած, մտահոգիչ են:

Այնպիսի տպավորություն է, որ առանձին ուժեր (ի դեպ, հենց իշխանամերձ կամ իշխանապաշտ շրջանակներից) ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա՝ մեկ-երկու ցավալի միջադեպերի կամ առկա որոշ խնդիրների կապակցությամբ վարկաբեկելով ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը:


Ավելին, հրապարակ են նետվում բանակում «կադրային ջարդի» անհրաժեշտության մասին թեզեր: Ասել, թե այս ամենը չափազանց վտանգավոր է, նշանակում է ոչինչ չասել:

Անկախ Հայաստանի երեք տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել ենք, ամուր, մարտունակ, բարձր մարտական ոգի ունեցող, կազմակերպված բանակն է և բանակի նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, բանակ-հասարակություն առողջ կապը:

Ցավոք, ոմանց կողմից հիմա փորձ է արվում խաթարել այդ մթնոլորտը:

Դժվար է ասել՝ դիտավորյալ, թե չգիտակցելով, սակայն նման գործողությունները, հայտարարությունները կանխել է պետք արագորեն: Խնդիրները միանշանակ պետք է կարգավորել, այստեղ երկու կարծիք չկա: Բայց բանակը վարկաբեկելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք...

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել «Գնդերեցներին կաշառե՞լ եք»․ Պապիկյանը նեղվեց լրագրողների հարցերից ու գնաց (video) Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի Մահացել է Վարդան Խաչատրյանը Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Դատարանը վարույթ է ընդունել Եկեղեցու հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի Թախմազյանն ու Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում Երևանում կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը «Նիկոլը գնաց, Ալիևի ար***ոտ ձեռքերը սրբեց»․ Կարապետ Պողոսյան (video) «Մեր հավատքը անկոտրում է»․ միասնական աղոթք՝ Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ հեռանալ Իրանից Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն Էփշթեյնի սկանդալի մասին․ Արթուր Խաչիկյան (video) Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում․ Զելենսկի Ալեն Սիմոնյան, սա ուղղակի ամո՛թ է ու խայտառակություն․ Սամվել Հակոբյան (video) Կառավարության շենքի դիմաց մեքենան գլխիվայր շրջվել է (video) Գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել Փաշինյան-Ալիև պասերով խաղ․ Աբու Դաբիի աղետն ու Բաքվում ցմահ ազատազրկվածները (video) Խորհրդարանում թեժ հանդիպում է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ 10 մլն Թուրքիայից․․․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանի հետ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպական հասարակությունն՝ ընդդեմ ադրբեջանական բռնաճնշումների Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբ Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա Կոնստանտին Օրբելյանը մրցանակ է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am