Իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­ցա­կա­նի տակ են դնում Հա­յաս­տա­նի՝ իրա­վա­կան պե­տու­թյուն լի­նե­լու հան­գա­ման­քը

Փաստ օրաթերթը գրում է. Դեռևս անցած տարվանից քննարկումներ են ծավալվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու շուրջ, որն արդեն գործնական փուլ է մտնում, քանի որ օրերս ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:

Հայտնի են հանձնաժողովում խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացված անդամների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների անունները:

Այնուամենայնիվ, հանրության համար այդպես էլ չեն բերվել համապատասխան հիմնավորումներ, թե սահմանադրական փոփոխությունները ինչով են իրականություն դարձնելու հանրության մեծամասնության ակնկալիքները, կամ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունների հապշտապ անցկացնելը, մանավանդ, որ վերջին սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 5 տարի առաջ։

Սա արդյոք նախադեպ չի՞ ստեղծում, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ՀՀ գլխավոր օրենքը համապատասխանեցնել իր քաղաքական շահերին։

Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում բացառեց կառավարման համակարգի փոփոխությունը և սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը համարեց դատական համակարգի բարեփոխումները:


Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը գլխավորապես պայմանավորված է իշխանությունների՝ ՍԴ-ն կազմալուծելու և ՍԴ դատավորներից ազատվելու մտադրությամբ։

Սակայն գործող Սահմանադրությամբ ՍԴ-ին է վերապահված այն լիազորությունը (հոդված 168, 2-րդ կետ), որ մինչև սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Եվ քանի որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում փորձում են մեկուսացնել ՍԴ-ին, ակնհայտ ոչ սահմանադրական ճանապարհ են ընտրել, և սրա մասին անընդհատ բարձրաձայնում են իրավաբանները։

Խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվել է արտահերթ նիստով քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Եվ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է կատարվում իբր «հիմնավորել», թե Սահմանադրության՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու համար պարտադիր պայման չէ ՍԴ-ին դիմելը, և, ըստ էության, այդ հարցը կարող է որոշվել ըստ Ազգային ժողովի հայեցողության, որը կցանկանա, կդիմի ՍԴ, չի ցանկանա, չի դիմի: Ավելին՝ իշխանությունները նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի ՍԴ, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա:

Բայց այս դիրքորոշումը ևս հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ եթե ՍԴ-ի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից (հոդված 170 6-րդ կետ):

Այն, որ իշխանությունները պարզապես գնում են ՍԴ-ն մեկուսացնելու ճանապարհով, խոստովանեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»,-երեկ ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ նախաձեռնել են արտահերթ նիստ։

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցում օրենքով չնախատեսված գործելակերպ են որդեգրել, և շատ հավանական է, որ շատ հարցեր ևս մեկնաբանեն իրենց հայեցողությամբ, այլ ոչ թե հիմք ընդունեն ՀՀ Սահմանադրությունը։

Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ գնահատականներ են հնչում, որ սրանով հարցականի տակ է դրվում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու հանգամանքը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 643 անգամ
Լրահոս
Դժվար է, բայց պետք է անել Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան «Եթե էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Հերի՛ք է․ Միկրոինֆարկտ եմ ապրում, ինչի են պարում, տժժում․ անհետ կորածների ծնողներ (video) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ ձերբակալության, ազատությունից զրկելու գործողություններից․ ՄԻՊ Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում «Պատուհան է բացվել»․ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (video) Կա՛մ Նիկոլը հունիսի 7-ին միացնում է Հայաստանի կործանման ժամացույցը, կա՛մ… Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը. Սաղաթելյան Փաշինյանը հաստատեց՝ հենց իրենք են պատերազմ բերում․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել. «Հրապարակ» Փաշինյանի մոտ վախերը հասել են ծայրահեղության. «Իրավունք» Հնդկաստանի 6 քաղաքացիներ մուտք են գործել իրենց համերկրացիների բնակարան, ծեծի ենթարկել նրանց Իրանի ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը Պահքի ճանապարհը ոչ թե սահմանափակում է, այլ՝ տունդարձ. թույլ չտանք, որ մեր սիրտը կարծրանա անտարբերությունից. Տեր Աբրահամ Արեգակը կարող է ակտիվության նվազագույն մակարդակում մնալ մինչև շաբաթվա վերջ. գիտնականներ Ննջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի. Ռոբերտ Քոչարյան Տարածաշրջանում կայունություն կհաստատվի, եթե հարգանք ցուցաբերվի ժողովուրդների կամքի նկատմամբ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերման. Թրամփ Մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում չօգտագործեն «Գյոյչան»․ քաղաքագետ ԱՄՆ-ի համար Իրանի պատերազմը զգալի չափով վերածվել է նաև Հորմուզի նեղուցի համար պատերազմի․ իրանագետ Ցեղասպանների ձեռագիրը չի փոխվել․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am