Նալբանդյանն ու Մամեդյարովն ընդհարվել են Պրահայում. լուսանկար, տեսանյութ

«Օրեր» եվրոպական ամսագիրը՝ էլոկտրոնային հասցեն՝ orer.eu մի դրվագ է հրապարակել ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ընդհարվել են: Եվրոպական ամսագրի հրապարակումն ամբողջությամբ, որը վերնագրված է «Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին»՝ ստորեւ. ՊՐԱՀԱ.– Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երեկ և այսօր հանդիպում անցկացրին Վիշեհրադյան քառյակի (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա) արտգործնախարարները։ Խորհրդակցությունների ու բանակցությունների համար ժամանել էին նաև Եվրամիության Արևելյան գործընկերության վեց պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի արտգործնախարարները, ինչպես նաեւ Եվրամիության Եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ արտաքին գործողության ծառայության, Շվեդիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի արտագործնախարությունների ներկայացուցիչները։ Այսօր  Չեխիայի արտգործնախարարության Չերնինի պալատում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին վերը նշված պաշտոնյաները։ IMG_9991-768x512 Անշուշտ եվրոպացի պաշտոնյաների և լրագրողների ուշադրության կենտրոնում Եվրամիության անդամ պետությունների կողմից ընդունելիք փախստականների ֆիքսված քվոտաներն ու Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնության` առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցերն էին։ Բնականաբար «Օրեր» ամսագրի  ուշադրության միակ խնդիրը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ու ղարաբաղյան շրջանում աճող լարվածությունն էր։ Աննա Կարապետյան(Orer.eu խմբագիր).– Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված եվրոպական «Օրեր» ամսագիրը: Եվ իմ հարցն ուղղում եմ  Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է, ուստի ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի ուղիղ։ Ադրբեջանի զինված ուժերի մի զինվոր մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել է Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել ֆոտո և տեսախցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանին, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տալիս այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին` և´ զինվորի, և´ նախագահի, հետևաբար` հենց երկրի: Շնորհակալություն: Էլմար Մամեդյարով.- (Ադրբեջանի արտգործնախարար). – Այս հարցին հավանաբար ես պիտի պատասխանեմ։ Աննա Կարապետյան. (Orer.eu խմբագիր) . Ոչ պարոն, Մամեդյարով, ես գիտեմ, թե Դուք ինչ եք պատասխանելու։ Ես ցանկանում եմ լսել Վիշեհրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարներին։ Էլմար Մամեդյարով. – Ես էլ Ադրբեջանի արտգործնախարարն եմ։ Եթե հարց եք  տալիս, ինչպե՞ս չեք կամենում պատասխան լսել… Ադրբեջանի արտգործնախարարին բնականաբար դուր չեկավ հարցի մեր ձևակերպումը, ու նա, բնականաբար, երկար սկսեց կրկնել ՄԱԿի 4 բանաձևերի, Ադրբեջանի գրավյալ տարածքների ու մեզ ու միջազգային հանրությանն արդեն վաղուց հայտնի բոլոր նման դրույթները։  Ի մասնավորի նա նաև ասաց. Էլմար Մամեդյարով. … ՄԱԿ-ն իր  բանաձևերում պահանջում է, ոչ թե կոչ է անում, այլ պահանջում է, որպեսզի հայկական ուժերն անմիջապես ու լիովին դուրս բերվեն Ադրբեջանի հանրապետության բռնազավթված հատվածներից։ Խնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ, խնդիրն ավելացված 7 տարածքներներն են, որտեղ երբևէ հայ չի բնակվել… Հիմնական խնդիրն այն է, որ բանը բանից անցել է… Ժամանակը ճիշտ է, մենք պետք է ճեղքում ունենանք։ Հայկական կողմն ի վերջո ընդունում է, որ այսօրվա ստատուս քվոն չի կարող ունենալ այլևս։ … Հայկական զորքերը պետք է վերադարձվեն զորամասեր… Էդվարդ Նալբանդյան.  (ՀՀ արտգործնախարար). –  (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից: Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին: Իմիջիայլոց, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն: Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը: Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում: Լյուբոմիր Զաորալեկ(ՀՀ Չեխիայի արտգործնախարար).- Մենք անշուշտ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք բոլոր վիճահարույց խնդիրներին, Արևելյան գործընկերության տարածքի բոլոր հակամարտություններին` ՈՒկրաինայի Դոնբասի շրջանին, Մերձդնեստրին, սառեցված  հակամարտություններին և բնականաբար Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին։ Կարող եմ այստեղ հստակ ու միանշանակ նշել Վիշեհրադի անդամ պետությունների դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները, նաև Լեռնային Ղարաբաղի հակամատրությունը, չեն կարող կարգավորվել սպառազինությունների միջոցով, այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի վրա։   Դրա համար ձևավորված է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու հարկավոր է ուղիներ որոնել լարվածությունը թուլացնելու համար։ Մեր այս հանդիպումների նման հանդիպումները կարևոր են, քանի որ հարթակ են ստեղծում երկխոսության ու բանակցությունների համար։ Պետք է ասեմ, որ երկու կողմն էլ ըմբռնումով են մոտենում Վ4-ի այս մոտեցումներին, սրանում են տեսնում ապագայի հիմքերը։ *** Վերջում նշենք, որ  Չեխիան այժմ Վիշեհրադյան քառյակի նախագահող պետությունն է ու հիշեցնենք, որ հենց Եվրամիության Պրահայի 2009 թվականի գագաթնաժողովի ժամանակ սկիզբ դրվեց ԵՄ Արևելյան գործընկերությանը։  Այսօր այս գործընկերության  համատեղ հրապարակված հայտարարությունում ևս նշվում է,  որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եվս մեկ կարևոր կետ` Վ4ի նախարարները շեշտել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունները Եվրամիության հետ պետք է ձևավորվեն առանձնակի,  յուրաքանչուր պետությանը համար իր տարբերակով։ Աննա Կարապետյան Orer.eu (Հայաստանի արտգործնախարարի ելույթը թարգմանվել է ՀՀ ԱԳՆ կողմից) «Օրեր»-ի հարցը և Հայաստանի արտգործնախարարի պատասխանը։  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am