Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի ընթացքի վերաբերյալ որոշ մանրամասներ
ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը որոշ մանրամասներ է ներկայացրել մայիսի 5-ին ՀՀ Կառավարությունում քննարկված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ: Արսեն Բաբայանը համապատասխան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Կառավարությունում այսօր քննարկվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելումասին» պատգամավորների ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը: Այն դեպքերում, երբօրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավորներինն է, ապանախագիծն ուղարկվում է ՀՀ կառավարություն՝ դրա մասին եզրակացություն ստանալուհամար: Կառավարությունը քննարկում է պատգամավորների հեղինակած նախագիծն ուայդ մասին ընդունում որևէ եզրակացություն (տվյալ դեպքում ընդունվածեզրակացությամբ հավանություն չի տրվել): Եզրակացությունն ընդունելուց հետո նույնեզրակացությունն ուղարկվում է Ազգային ժողով. ուշադրության է արժանի այնհանգամանքը, որ կառավարությունն ուղարկում է ոչ թե օրենքի նախագիծը, քանի որկառավարությունը դրա հեղինակը չէ, այլ միայն իր եզրակացությունը: Իսկ օրենքինախագիծն արդեն Ազգային ժողովում է, քանի որ դրա հեղինակները հենց Ազգայինժողովի պատգամավորներն են»,- գրել է Բաբայանը: Նա հավելել է, որ նշված նախագծի հետագա ճակատագիրը որոշվում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքով, ըստ որի, նախագիծը պետք է 30-օրյա ժամկետում քննարկվի համապատասխան գլխադասային հանձնաժողովում (տվյալ դեպքում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով), ընդունվի եզրակացություն, որից հետո տեղ գտնի ՀՀ ԱԺ լիագումար՝ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: Կանոնակարգն Ազգային ժողովին թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ ընդգրկել օրակարգ, հետաձգել, մերժել:
